Երևան
21 / Օգոստոս / 2017

Հրապարակվել է Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ նախընտրական ծրագիրը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Այն բաղկացած է մի քանի ենթաբաժիններից՝ «Զարգացող Երևան», «Արժանապատիվ Երևան», «Բարեփոխվող Երևան», «Էկո Երևան», «Բարեկարգված Երևան», «Մատչելի Երևան», «Հոգատար Երևան», «Մրցունակ Երևան», «Հյուրընկալ Երևան», «Ապագա Երևան»։

«Զարգացող Երևան» ասելով՝ ՀՀԿ-ն հասկանում է Երևան քաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափումը՝ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով։

«Արժանապատիվ Երևան» ենթաբաժնում ՀՀԿ-ն առանձնացրել է վերելակային տնտեսության հիմնահարցը, համատիրությունների կառավարման նոր մոդելի ներդնումը, բոլոր բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների, վթարային պատշգամբների վերանորոգումը և այլն։

Մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման հարցերը տեղ են գտել «Բարեփոխվող Երևան» ենթաբաժնում։ Ըստ ծրագրի՝ պետք է մշակվի և կիրառվի Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց։ Անհրաժեշտ է ապահովել հասարակական տրանսպորտի՝ միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր։

«Էկո Երևան»-ի շրջանակում էլ ՀՀԿ-ն մտադիր է իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումներ։ Նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, կառուցել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։

«Բարեկարգված Երևան»-ի հիմքում էլ շարունակվելու է իրականացվել բակային տարածքների բարեկարգումը Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Կկառուցվեն նոր խաղահրապարակներ և ֆուտբոլի դաշտեր, բակային հանգստի նպատակային կահավորանք, կապահովվի դրանց ընթացիկ պահպանումն ու անվտանգությունը։

«Մատչելի Երևան»-ի շրջանակում ՀՀԿ մտադիր է ապահովել հանրային օգտագործման բոլոր տարածքների արտաքին լուսավորությունը, ապահովել տեսողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի հարմարավետությանն ուղղված ծրագրերի շարունակականություն, ավտոբուսներում տեղադրել կանգառների ձայնային ազդարարման համակարգեր, խաչմերուկներում կահավորել ձայնաազդանշանային լուսացույցներ, տեղադրել մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալահատակներ։

Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը, սա էլ «Հոգատար Երևան»-ի հիմքն է։ ՀՀԿ-ն մտադիր է անօթևաններին ապահովել ժամանակավոր կացարանով և կազմակերպել նրանց խնամքը, սոցիալապես անապահով անձանց համար ապահովել դժվարամատչելի բժշկական հետազոտությունների անվճար կազմակերպում և այլն։

«Մրցունակ Երևան» ենթաբաժնում էլ նշվում է՝ ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը, մանկապարտեզներում ներդնել երեխաների էլեկտրոնային գրանցման համակարգ, արտադպրոցական կազմակերպություններում գերազանց սովորող երեխաների համար կազմակերպել անվճար ուսուցում՝ համայնքային պատվերի համակարգի ներդրման միջոցով։

«Հյուրընկալ Երևան»-ի շրջանակում պլանավորվում է իրականացնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը, Երևանի կենդանաբանական այգու զարգացումը։ Մտադրված են կառուցել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան՝ Աբովյան պուրակի հարակից տարածքում։

դիտվել է 2407 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը