Երևան
20 / Օգոստոս / 2017

2016թ. Խորենացու դեպքերի մասնակիցը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

2016 թվականի հուլիսի 20-ի Խորենացի փողոցի զանգվածային միջոցառումներին մասնակից Արման Առաքելյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Այս մասին Trert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապացուցված համարեց Արման Առաքելյանի մեղքը և դատարանը նրան դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Մեղադրող դատախազը պաhանջել էր 4 տարվա ազատազրկում, ես պահանջել էի արդարացում, վերջին խոսքում պաշտպանյալս ընդունեց իր մեղքը»,- ասաց պաշտպանը:

Նա հայտնեց, որ դատավճռի հետ համաձայն չէ և վերաքննիչ բողոք է ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

դիտվել է 2391 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը