Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Երևանի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022 (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 և «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 1988 թ. ծնված Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

դիտվել է 67659 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի