Երևան
18 / Հուլիս / 2019

Տոնավաճառների աշխատակիցները նորից կառավարության մոտ են. վարչապետն իրենց կընդունի

Այսօր առավոտյան կրկին կառավարության դիմաց հավաքվել են «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները:

Ինչպես պատմեցին Tert.am –ի հետ զրույցում հայտնեցին տոնավաճառների աշխատակիցները՝ այսօր կեսօրին՝ ժամը 12. 45–ին, վարչապետ Կարեն Կարապետյանը կընդունի և կլսի առևտրականների 15 հոգանոց խմբին:

Տոնավաճառների աշխատակիցներից Արմեն Ներսիսյանը Tert.am–ին հայտնեց. «Մենք չենք ասում՝ առանց հարկերի աշխատենք, մենք ուզում ենք գոնե «1 պատուհան սկզբունքով» մեր գործն անենք, որ էդ հարկերը գնան մեր զինվորներին, մեր էրեխեքին»- ասաց Արմեն Ներսիսյանը:

Այսօր ևս տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիան բազմամարդ է, առնվազն 100-150 վաճառող այս պահին կառավարության շենքի առջև է:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ևս նշված առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում: Առևտրականների խոսքով՝ ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ դրա համար անհրաժեշտ են լինելու նոր աշխատողներ:

դիտվել է 5236 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է