Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Արծվիկ Հարությունյանն իր 2-րդ փորձն է արել «Եվրատեսիլ-2017»-ին ընդառաջ (Video)

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանն իր 2-րդ փորձն է արել՝ ցույց տալով, թե մրցույթի ժամանակ մոտավորապես ինչպիսին է լինելու ներկայացվելիք շոուն:

Արծվիկ Հարությունյանի ելույթի տեսագրությունը տեղադրվել է «Եվրատեսիլ-2017»-ի լուսաբանմամբ զբաղվող wiwiblogs.com կայքի յութուբյան էջում:

Դատելով տեսանյութից՝ հայ մասնակցի ելույթն ուղեկցվում է պարզ, բայց դինամիկ պարով՝ երգչուհու և 2 պարողի մասնակցությամբ: Նրանց ելույթի ամենատպավորիչ պահերից մեկն այն է, երբ նրանք 3-ով կրկնօրինակում են հնդկական պարի շարժումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մայիսի 2-ին կայացել է Հարությունյանի առաջին փորձը, որի վերաբերյալ իր անդրադարձում wiwwiblogs.com-ը գրել էր. «LED լուսավորումը, հնարամիտ տեխնիկական լուծումներն ու ծուխն առավել ամբողջական են դարձրել հայուհու համարը:

«Մինչ համարը մոտենում է ավարտին, ծուխը ցրվում է, ու գործի է դրվում պիրոտեխնիկան: Արծվիկն արծվի պես լայն բացում է թևերն ու համակարգչային գրաֆիկայի միջամտության շնորհիվ թվում որպես վեր հառնող ահռելի թռչուն: Սա իսկական արվեստ է»,- գրել էր wiwibloggs.com-ը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:

դիտվել է 12966 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի