Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Արարատի մարզում նոր «ասող» կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԿԸՀ արձանագրություններով այլեւս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել: Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների` այս ժամանակահատվածում նա Դուբայում էր, սակայն օրերս վերադարձել է, թեև երեկ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

«Հրապարակ»-ը փորձել է ճշտել, թե երբ է ներկայացնելու հրաժարականի դիմումը, ում է տեսնում որպես իր իրավահաջորդ:

Ի դեպ, ՀՀԿ-ում սպասում են նրա հրաժարականին, որպեսզի հայտարարեն իրենց թեկնածուի մասին. վերնախավում արդեն իսկ Արարատի մարզում նոր «ասողը»` Արայիկ Գրիգորյանը, կարծես որոշել է, որ իրենց թեկնածուն պետք է լինի Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, որքան էլ Ղազարյանների ընտանիքը փորձում էր «հեռու խաղալ» Աբրահամյաններից:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17038 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի