Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Յուվեցի Կարոյի փեսան ազատ արձակվեց. Դիմավորողների մեջ էին Թաթան, քրեական հեղինակություններ, պաշտոնյաներ. hraparak.am

hraparak.am-գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվենցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել:

«Վերնիսաժի» գործով 6 տարի 6 ամիս դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ աստղեր: Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ էր եկել բերդ սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին ազատության մեջ դիմավորելու համար:

Մեզ առայժմ չի հաջողվել փաստաբանից եւ ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ եւ պարզել, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանը ազատ արձակվել: Չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրա պատգամավոր աներոջից, հեռախոսին պատասխանեց օգնականը, ով ոչնչից տեղյակ չէր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ:

Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահաջել է 9 տարվա ազատազրկում, Նելսոն Մելքոնյանի համար 2, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի համար 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռեց Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատարկման, Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:

դիտվել է 72161 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի