Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Զարուհի Փոստանջյանի աղջկա վիճակը կայուն է, գլխուղեղի ցնցում է ախտորոշվել․ «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ

Tert.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի աղջկա՝ Լիլիթ Դրամփյանի վիճակն այս պահին կայուն բավարար է․ այս մասին լրատվամիջոցին հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Արսեն Բեյբությանը:

«Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում»,- ասաց նա՝ նշելով, որ մնացած ախտորոշումների մասին տեղեկատվություն չի կարող հաղորդել:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել: Փոստանջյանին և նրա դստերը ոստիկանները ցանկանում էին քաշքշելով բերման ենթարկել, սակայն Զարուհի Փոստանջյանը մեքենա չի նստել, աղջկան էլ ստիպողաբար նստեցրել են ոստիկանական մեքենան:

Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթ Դրամփյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադով՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:

դիտվել է 4704 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի