Երևան
18 / Հունիս / 2019

Օ՞ձ, թե՞ կոդ. ի՞նչ էր ուզել ասել ընտրողը Տարոն Մարգարյանին (Photo)

Առավոտ-ը գրում է. 

7/02 ընտրատեղամասում քվեաթերթիկները հաշվելու գործընթացն ավարտվեց: Առաջատարն է Տարոն Մարգարյանը: 1793 ընտրողներից 541-ն էր մասնակցել ընտրությանը: Տարոն Մարգարյանը ստացել էր 346 ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 130, Զարուհի Փոստանջյանը՝ 49, 16 քվեաթերթիկ էլ անվավեր էր: Այս հանձնաժողովում «Ելքի» քվեաթերթիկները հավաքում էր ՀՀԿ-ական հանձնաժողովի քարտուղարը:

Երեք թեկնածուների օգտին էլ կային քվեաթերթիկներ, որտեղ ընտրողը v-աձեւ նշանն արել էր վանդակից դուրս: Դրանք հանձնաժողովի նախագահը դրեց քվեարկության եւ համարվեցին վավեր: Քվեաթերթիկներից մեկում ընտրողը խաչ էր քաշել Տարոն Մարգարյանի վրա եւ ընտրել Փաշինյանին: Կային քվեաթերթիկներ, որտեղ բոլոր թեկնածուների վրա խաչ էր քաշած կամ ջնջած էր բոլորի անունները:

Ուշագրավ էր քվեաթերթիկներից մեկը, որը հանձնաժողովի անդամներին մտածմունքների մեջ գցեց:

Ընտրողը Տարոն Մարգարյանի անվան կողքին «պտիչկա» էր դրել, բայց կողքը լատինատառ գրել էր՝ OOTTSS: Հանձնաժողովի անդամները խելք խելքի տալով՝ չկարողացան հասկանալ՝ ի՞նչ է ուզում ասել ընտրողը, այս ի՞նչ կոդ է դրել, տարբեր լեզուներով վերծանեցին՝ ոչինչ չստացվեց: Չէր բացառվում, որ ընտրողը, Տարոն Մարգարյանին ընտրելով՝ ուզել էր ասել «օձ»:

 

դիտվել է 38469 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3