Երևան
17 / Օգոստոս / 2017

Սևաստոպոլաբնակ հայազգի դյուդոիստ Դավիթ Մամուլյանը՝ խոշոր համառուսաստանյան մրցաշարի ոսկեմեդալակիր

Սևաստոպոլից 90 կգ քաշային, հայազգի Դավիթ Մամուլյանը (մարզիչներ՝ Ա. Բլոշենկո և Ա. Վարդանյան) վերջերս նվաճել է Կուրսկի ճակատամարտի հերոսներին նվիրված 44-րդ ավանդական համառուսաստանյան մրցաշարի ոսկե մեդալը:

Առաջին մենամարտում՝ մեր մարտիկը հաղթանակ գրանցեց տեղացի դյուդոիստ Միխաիլ Նիկիտկինին, որից հետո, ջախջախիչ պարտության է մատնել մարզիկ Իլյա Բոլխովտինին, իսկ ահա՝ կիսաեզրափակչում, գետնին է տապալել Վլադիմիր Սիվցեվին:

Գլխավոր մենամարտում՝ առաջին տեղի համար, Մամուլյանի դեմ պայքարում էր Անզոր Օտարովը, որը ներկայացնում էր Կրասնոդարը: Կատաղի մենամարտը ավարտվել է Մամուլյանի փառահեղ հաղթանակով:

Նշենք, որ ՌԴ 21 տարածրջանների ներկայացուցիչ, ավելի քան երկու հարյուր պատանիներ և աղջիկներ տատամի դուրս եկան, որպեսզի պայքարեն Կուրսկի ճակատամարտի հերոսներին նվիրված 44-րդ ավանդական մրցաշարի առաջատարը դառնալու համար: 

դիտվել է 1554 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը