Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Մայիսի 31-ին հանդիսատեսը կտեսնի մրցանակաբաշխության նոր ձևաչափ. Գրիգոր Գասպարյանը «Արմենիա TV»–ի մրցանակաբաշխության մասին

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մայիսի 31-ին կմասնակցեն «Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ լավագույնները կարժանանան մրցանակների։ Tert.am Life–ի հետ զրույցում մրցանակաբաշխության ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, որը Նազենի Հովաննիսյանի հետ վարելու է շոու–ծրագիրը, մի քանի փակագծեր բացեց։

–Ինչպե՞ս որոշեցիք կազմակերպել մրցանակաբաշխություն։

- Արմենիա հեռուստաընկերությանը Positive Production–ի կողմից առաջարկ եղավ համատեղ մեծ մրցանակաբաշխություն անել և պարգևատրել տարվա լավագույններին։ Նեղացողներ չեն լինի, քանի որ բոլորը ստանալու են նույն մրցանակը: Մի քիչ արտասովոր է, քանի որ Հայաստանում և երկրի սահմանից դուրս մրցանակաբաշխություններն այլ սկզբունքով են կազմակերպվում։ Սա միջոցառում է, որն ամփոփում է անցած տարվա լավագույն հիթերը։ Ներկա կլինեն նրանք, ում աշխատանքները մեծ արձագանք են գտել, համացանցում ունեն մեծ թվով դիտումներ։ Հենց հանդիսատեսն է որոշել տարվա լավագույներին։ Մասնակիցները ստանալու են «Տարվա երգ» մրցանակը:

–Ինչո՞ւ Սոչիում։

-Սոչին փառատոնային քաղաք է։ Շատ փառատոններ են այնտեղ կազմակերպվում։ Ուզում էինք այս տարի տարբերվող բան անել և ընտրեցինք Սոչին: Այն մոտ է և ծովափնյա քաղաք է։ Կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է։


–Ինչո՞վ է առանձնահատուկ «Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությունը:

-Սա մրցույթն է, որտեղ չկա ժյուրի, չկա քվեարկություն: Երգիչներից շատերը լսելով մրցանակաբաշխություն բառը խուսափում են մասնակցել։ Նրանցից շատերը չեն հավատում, որ արդար է լինում։ Նույնիսկ, եթե ամեն ինչ գերազանց է անցնում, միևնույնն է լինում է ինչ–որ մեկը, որը ասում է, որ ավելիին էր արժանի։ Կարծում եմ սա լավագույն ձևաչափն է և լավ շարժառիթ է մյուս երգիչների համար հաջորդ տարի էլ ավելին անելու համար։ Ի դեպ, Արմենիա TV-ի մրցանակաբաշխությունն առաջին անգամ է անցկացվում, բայց դառնալու է ամենամյա։

–Ի՞նչ շոու–ծրագիր եք պատրաստել։

-Լինելու է ժամանակակից լուսային ձևավորում և վիդեո սցենոգրաֆիա։ Յուրաքանչյուր կատարում ունենալու է առանձին բեմադրություն և նկարահանվելու է հատուկ ձևով։ Կարծում եմ այս մրցանակաբաշխությունը տարբերվող է լինելու։

–Բացի մրցանակակիրներից, որոնք արդեն հայտնի են, այլ հատուկ հյուրեր լինելո՞ւ են։

-Հիմա չեմ կարող փակագծերը բացել՝ անակնկալ է։

դիտվել է 6976 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի