Երևան
17 / Օգոստոս / 2017

Կարապետյանները մերժեցին Սերժ Սարգսյանին

Lragir.am-ը գրում է.

Ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե իրեն չի տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում եւ առաջարկել է այլ բանի մասին մտածել, քան տարիներ շարունակ իրեն այս կամ այն պաշտոնում տեսնելը: Նա հայտարարել է, թե կան ավելի կարեւոր գործեր, իսկ ինքն էլ արտերկրում է եւ զբաղված է իր գործերով:

Թե արտերկրում ինչ ավելի կարեւոր գործ ունի Հայաստանի ԱԺ պատգամավորը, այլ հարց է:

Կարեն Կարապետյանի հայտարարությունը սակայն որոշակի ինդիկատոր է Հայաստանում իշխանության ներքին գործերի մասով: Բանն այն է, որ Կարապետյանն առանցքային ֆիգուրներից է, կամա, թե ակամա: Նա ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, իսկ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին սատարելու պատրաստակամության մասին, առաջին հերթին ներդրումներով:

Պաշտոնների հարցը մամուլն ու փորձագետները դիտարկում են հենց այդ համատեքստում, հաշվի առնելով 2018 թվականի խնդիրը, երբ պետք է որոշովի նոր կառավարությունը եւ փաստացի նոր իշխանությունը:

Նախկինում հարցի շրջանառումն ուներ այլ համատեքստ: Օրինակ, երբ Կարեն Կարապետյանին՝ Սամվել Կարապետյանի եղբորը, նախկինում տեսնում էին ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այլ էր ներքաղաքական համատեքստը: Խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը ու Սամվել Կարապետյանը այդ հարցը քննարկում էին այսպես ասած որոշակի ծավալի ներդրումների համատեքստում:

Ավելին, Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ պատգամավոր, իր հարցազրույցներից մեկում մի առիթով հայտարարել էր, որ Հայաստանում 90 միլիոն դոլարով հնարավոր է ձեռք բերել ցանկացած պաշտոն:

Փաստացի ստացվում է, որ Կարապետյանն իսկապես չի ցանկացել որեւէ պաշտոն, այլապես հազիվ թե ամենահարուստ ընտանիքի համար այն ձեռք բերելն ունենար ֆինանսական դժվարություն:

Այժմ իրավիճակը փոխվել է, եւ վարչապետն այլեւս քաղաքական իշխանության առաջնային մանդատ է: Հետեւաբար, պաշտոնի «գինը» բարձրանում է, կամ հարցն այլեւս պաշտոնը չէ, այլ ամբողջական իշխանությունը: Ի՞նչ գնով է հնարավոր ձեռք բերել Հայաստանի ամբողջական իշխանությունը:

Ընդ որում, հարցը լուրջ է, քանի որ ցանկացած իշխանություն ունի գին: Եվ առավել եւս այն իշխանությունը, որը հիմնված է կապիտալի ստատուս-քվոյի վրա:
Եթե հարցն ամբողջ իշխանությունն է, ապա տրամաբանական է, որ ԱԺ նախագահի պաշտոնը դառնում է փոքր հարց: Հատկապես ԱԺ նախագահի պաշտոնը, որը գործնականում օժտված չէ իրական իշխանությամբ: Այն դե ֆակտո մանդատներից մեկն է: Հարցը մեծամասնությունն է:

Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը Կարապետյաններին առաջարկում է գործարք՝ այսպես ասած պաշտոն կամ գույք մեծամասնության դիմաց: Այսինքն, Կարապետյանները ձեռք են բերում պաշտոն, բայց հրաժարվում են մեծամասնությունը ձեռք բերելու հավակնությունից եւ այդ հարցում հավանության են արժանացնում Սերժ Սարգսյանի ծրագիրը:

Կարեն Կարապետյանի հայտարարությունն այդ համատեքստում կարող է նշանակել, որ Կարապետյանները մերժում են Սերժ Սարգսյանի այդ բանաձեւը եւ շարունակում են հավակնել ամբողջ իշխանությանը:

դիտվել է 126909 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը