Երևան
17 / Օգոստոս / 2017

Ռուբեն Թաթուլյանի հետ համագործակցությունը շարունակվելու է. փոխնախարար

Հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, կշարունակի լինել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, ՀՀ կառավարությունը նրա մասով որևէ խնդիր չի տեսնում: Այս մասին այսօր լրագորղներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ նշելով, որ մեկ ձերբակալության մասին լուրով չպետք է դատողություն անել գործարարի մասին:

«Ինքը հանդիսանում է մեր ներդրողների ակումբի 30 անդամներից մեկը, և համագործակցությունը նորմալ շարունակվելու է: Ինքը պարզաբանումներ տվել է ձերբակալության մասին»,- ասաց Ազիզյանը:

Դիտարկմանը, որ փաստորեն Հայաստանում ներդրումներ են անելու քրեական աշխարհի հետ կապ ուենցող մարդիկ, ի՞նչ գումարներ են դրանք, արդյոք մաքուր ներդրումնե՞ր են լինելու, փոխնախարարը պատասխանեց, որ հարցերի պատասխանը տրվել է: «Մենք կարևորում ենք, որ ներդրվող գումարները լինեն բիզնեսով ստացված գումարներ: Քանի դեռ դատարանի որոշում չի եղել, չպետք է այդ հարցին անդրադառնալ: Եթե կլինի, այն ժամանակ կնայենք, խնդիրներ կան, թե ոչ: Բայց այսօրվա դրությամբ ամեն դեպք էլ պատահում է բոլորի հետ, ես հույս ունեմ, որ այս դեպքն էլ իր լուծումը կստանա»,- ասաց նա:

Հարցին, թե ուսումնասիրե՞լ են Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնած մյուս 29 գործարարների կենսագրությունը, նրանք էլ կապեր ունե՞ն քրեական աշխարհի հետ, Ազիզյանը պատասխանեց, որ չեն ուսումնասիրել:

Լրագորղները նաև հիշեցրին, որ ներկայացնելով ռուսաստանաբնակ 30 գործարարներին, ովքեր պատրաստակամություն էին հայտնել ներդրումներ անել Հայաստանում, վարչապետն ասել էր, թե նրանք նոր որակ ու նոր էլիտա կստեղծեն:
Հարցին, թե էլիտան քրեական աշխա՞րհն է, փոխնախարարը պատասխանեց. «Ինձ թվում է, որ ինչ-որ մեկ ձերբալության դեպք չի կարող մարդու վրա նման ստվեր նետել: Պետք է սպասենք ու տեսնենք, խնդիրներ կան, թե ոչ: Էս փուլում, եթե մի ձերբակալություն է եղել, ես չեմ իմանում ինչ պայմաներում, չպետք է այդ հարցը բարձրացվի»:

դիտվել է 12145 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը