Երևան
17 / Օգոստոս / 2017

ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա

Аrmtimes.com-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի եւ Երեւանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա:

Մասնավորապես, «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երեւան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Ն. Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերեւույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:

Այսպիսով, առերեւույթ ընտրակաշառք տալու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 15678 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը