Երևան
17 / Օգոստոս / 2017

«Առավոտ». Ճիշտն ասած, ԿԸՀ-ում մանդատը վերցնելուց հետո փոշմանել եմ. Արարատ Զուրաբյան

«Առավոտ»-ը գրում է

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը մտադիր է մնալ Ագրլային ժողովում: «երբ ուզենամ գնամ, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- երեկ Ազգային ժողովում հայտարարեց Զուրաբյանը: Նրա խոսքով՝ ինքը որևէ պարտավորություն և պայմանավորվածություն չունի՝ ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի այլ պատգամավորների: «Ես որևէ պարտավորություն չունեմ կոնկրետ հրաժարվելու մանդատից: Բայց ես ինքս կարող եմ որոշել թողնել մանդատը, վերցնել մանդատը, էլի թողնել մանդատը»,- ասաց պատգամավորը: Նա տեղեկացրեց, որ խոսել է Ծառուկյանի հետ, և վերջինս ասել է, որ պետք է վերցնել մանդատը: «Ճիշտն ասած, ԿԸՀ-ում մանդատը վերցնելուց հետո փոշմանել եմ միանգամից: Շատ տհաճ է մշտապես լսել, որ դու ինչ֊որ դավադրության մասնակից ես կամ ինչ-որ պրոցեսի մասնակից ես, որի մասնակից իրականում չես եղել»,- ներկայացրեց պատգամավորը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1958 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը