Երևան
20 / Օգոստոս / 2017

Լոռիում փրկված արջի քոթոթներին անվանակոչել են Զանգակ և Բամբակ

Lragir.am-ը գրում է. 

Լոռու մարզում մայիսի 4-ին հայտնաբերված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, քոթոթների անուններն ընտրվել են համացանցային քվեարկության արդյունքում: «Զանգակի ու Բամբակի խնամքին այսուհետև մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը»,-տեղեկացրին հիմնադրամից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային տեղեկատվության պատասխանատու Արթուր Հարությունյանը նշեց, որ քոթոթներն այժմ Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում բուժզննում են անցնում, նրանք առողջ են: «Մոտ ժամանակներս նրանք կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան)»,-ասաց նա:

Լոռու մարզում բնապահպան տեսուչները մայիսի 4-ին առանց մայր արջի երկու քոթոթ են գտել: Հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

դիտվել է 2213 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը