Երևան
21 / Օգոստոս / 2017

Հինգ զգեստ եւ միայն երկուսով. Արծվիկի գաղտնի հարսանիքն Իտալիայում

NEWS.am STYLE-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթն արդեն անցյալում է։ Հայաստանը հեղինակավոր մրցույթում այս տարի ներկայացրեց ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։ Սակայն նրա մասին քիչ բան է հայտնի հայ հանդիսատեսին։
Եվրատեսիլյան օրերին Արծվիկն իր Instagram-ում հրապարակեց ամուսնու՝ Հարությունի լուսանկարը՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Բացի այդ, Կիեւում էլ նրան ամենուր ուղեկցում էր ամուսինը։
NEWS.am STYLE-ը որոշել է գնալ Արծվիկի «սիրո հետքերով» եւ, ահա, թե ինչ ենք պարզել :))

33-ամյա երգչուհին ամուսնացել է 2016 թվականի մարտին՝ իտալական Կոմո կղզում։ Պարզվում է՝ զույգը նախընրտել է ամուսնանալ գաղտնի՝ հարսանիքին ներկայանալով միայն երկուսով։ Այս մասին երգչուհին պատմել է Hello.ru-ին։


Ամսագրին տված հարցազրույցում Արծվիկը պատմել է, որ իր գործարար ամուսնուն հանդիպել է ամուսնությունից տասը առաջ՝ Սարատովում, հարսանյաց երեկույթի ժամանակ։ Զույգը սկսել է շփվել հանդիպումից միայն մեկ տարի անց՝ Вконтакте սոցցացում։


Արծվիկն իր հարսանիքի համար հինգ զգեստ է ընտրել.
«Եվ ընդհանրապես չեմ հոգնել ֆոտոսեսիայի համար դրանք փոխելուց։ Դրանցից երկուսը Սվետլանա Լյալինայի զգեստներն էին, որոնք իդեալական էին նստում ինձ վրա, ուստի՝ չկարողացա ընտրել մեկը, ընտրեցի երկուսը»։



«Մեր հարսանիքն Իտալիայում իսկական անակնկալ էր մեր բարեկամների եւ ընկերների համար։ Եղան բազաթիվ զանգեր, շնորհավորանքներ եւ հարցեր, թե ինչու ենք մենք գաղտնի ամուսնացել, միայն երկուսով եղել արարողությանը՝ առանց հյուսրերի...Պատասխանը մեկն է՝ այդ օրը մենք պարզապես ցանկացել են վայելել միմյանց»,-նշել է Արծվիկը։

 

 

դիտվել է 14662 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը