Երևան
20 / Օգոստոս / 2017

«Կնոջս շատ եմ նեղացրել, դա է ինձ ցավեցնում». Ձախ Հարութը նոր երգ ունի` նվիրված կնոջ հիշատակին

Life.tert.am-ը գրում է.


Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, տարիների դադարից հետո վաղը մենահամերգ կունենա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Նա կարոտով սպասում է երևանյան մենահամերգին, հանդիսատեսն էլ` իրեն։ Այս մասին է վկայում այն փաստը, որ երգչի մենահամերգի տոմսերը, գրեթե, սպառվել են։

Ձախ Հարութն անակնկալներով լի մենահամերգ է խոստանում։ Tert.am Life–ը հետևել է երգչի փորձին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու հարցազրույցը։

–Պարոն Փամբուկչյան, Սպիտակի երկրաշարժից հետո Դուք մեկուկես ամսում 28 համերգ ունեցաք Երևանում։ Դա աննախադեպ երևույթ էր, ռեկորդակիր երգիչ եք համարվում։ Տարիների դադարից հետո կրկին ելույթ եք ունենալու Երևանի հանդիսատեսի համար։ Ի՞նչ զգացողություններ ունեք, ի՞նչ է փոխվել։

– Մեկուկես ամսում 28 համերգ նույն քաղաքում. նման բան չի եղել, կարծում եմ` չի էլ լինի։ Հայաստանից գնալուցս 15 տարի հետո վերադարձել էի և դա առաջին ելույթս էր Երևանում։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Հիմա ժամանակներն են փոխվել, բայց ժողովրդի սերը նույնն է։

Ինձ համար շատ ուրախալի է, որ նոր սերունդն ինձ ընդունում է նույն սիրով և էնտուզիազմով։ Փոքր երեխաներն ինձ տեսնում են, ասում են` Ձախ Հարութը։ Ոչ միայն անունս գիտեն, այլև մականունս։ Դա նշանակում է, որ իմ տարիների աշխատանքն իզուր չի անցել, բոլոր երգերը տեղ են հասել։ Նոր սերունդը մեծանում է հայկական երգերի ներքո։ Եթե ճանաչում են, ուրեմն տանը խոսել են իմ մասին։

Մենք տրամադրված ենք լավ մթնոլորտ ստեղծել։ Տրամադրությունս շատ բարձր է։ 4-5 օր է` սկսել ենք փորձերը։ Ինչպես տեսաք, փորձերը հիանալի են անցնում, հրաշալի նվագախումբ է հավաքվել` երգերս վերարտադրում են այնպես, ինչպես տարիներ շարունակ ձայնագրել եմ։
Շարունակությունը` այստեղ:

դիտվել է 72847 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը