Երևան
23 / Օգոստոս / 2017

«Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր դերակատար Գևորգ Գրիգորյանը օրերս կվիրահատվի Մոսկվայում

ATV հեռուստաալիքով հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» սերիալը շատերն են հասցրել սիրել: Հետաքրքիր ու տարբերվող սյուժեով հեռուստապատման մասին BlogNews.am-ը արդեն պատմել է իր ընթերցողին: Նաև պատմել ենք այն մասին, որ ֆիլմի գլխավոր հերոսին, մանկաբույժ Գևորգին մարմնավորող դերասան Գևորգ Գրիգորյանի ոտքի վնասվածքը ոչ թե բեմականացված է, այլ իրական: Իսկ ոտքի բարդ վնասվածքը դերասանը ստացել է վթարի արդյունքում, որին նա ենթարկվել է իր մոտոցիկլետով, անցած տարվա հուլիսի 3-ին:
Ինչպե՞ս է ընթանում Գևորգի ապաքինման գործընթացը, քանի՞ վիրահատություն է տարել և դեռ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի դերասանին տեսնենք լիարժեք առողջ. հարցերի շուրջ այսօր զրուցել ենք Գևորգի հետ.

«Արդեն մեկ վիրահատություն եղել է, սակայն առաջիկայում էլ է սպասվում մեկը՝ ամսի 3-ին, Մոսկվայում»,-ասում է Գևորգն ու հավելում, որ բժիշկների նախնական կանխատեսումներով ոտքի վերջնական առողջացումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին:
Նշենք, որ Գևորգը դերում հաստատվել է արդեն իսկ վնասվածքով, քանի որ թե դերասանը և թե ֆիլմի ռեժիսորը ակնկալում էին, որ ապաքինումը արագ կլինի և կերպարային գիծը Գևորգը կշարունակի արդեն իսկ առողջ ոտքով: Սակայն ընթացքում բարդություններ են առաջացել և արդյունքում արդեն դերասանը արդեն քանի ամիս է՝ վնասվածքով է նկարահանվում:

«Թիմի աջակցությունը շատ է ինձ օգնում: Եթե դա չլիներ, ապա անհնար կլիներ իմ նկարահանվելը: Շատ հաճելի մթնոլորտում ենք աշխատում՝ չնայած նրան, որ վնասվածքիս պատճառով դժվարություններ շատ են լինում»,- նշում է դերասանը:
Հուսանք, որ առաջիկա վիրահատությունն իսկապես վերջինը կլինի Գևորգի համար և դերասանին շուտով կտեսնենք լիարժեք կազդորւված:

դիտվել է 46729 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը