Երևան
23 / Օգոստոս / 2017

«168 ժամ». Ադրբեջանին սպառազինություն մատակարարելով՝ Մոսկվան զբաղվում է քրեական բիզնեսով. Վ. Դուբնով

«Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը: Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա: Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե' Բաքվում, թե' Երևանում: Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխնիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ միջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմերը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր: Այդտեղ կարծես ոչ մի քաղաքական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել և պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց: Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ: Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երևանը»,- մեր թղթակցին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որևէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, և շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել և զինվորներ զոհվել: Ըստ նրա՝ ստատուս-քվոն բավական կայուն, բայց և պայթյունավտանգ է, որովհետև, եթե կողմերից մեկին չի գոհացնում, ապա մշտապես ճնշողների ու ռիսկերի կենթարկվի, ինչը որ մենք տեսնում ենք. «Ես կարծում եմ՝ այս ստատուս-քվոն կասկածի տակ կդրվի բավականին հաճախ, տարբեր ուժգնությամբ, երբեմն մենք ականատես կլինենք զանգվածային ճգնաժամի, ինչպես 2016-ի ապրիլին, բայց իրադրության խոշոր փոփոխության որևէ հեռանկար ես դեռևս չեմ տեսնում»,- ասել է նա: Իսկ անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության մատակարարմանը՝ Վադիմ Դուբնովը նշել է. «Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ: Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ: Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3584 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը