Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև հարաբերությունները լարված են:

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նախագահը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք և՛ կուսակցության, և՛ իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները։ Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,-ասաց նա:

Նախագահը նշեց, թե երկրում և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է:

դիտվել է 2601 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի