Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Սամվել Ալեքսանյանը «օրենքով գող» Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը...

Երեկ կեսգիշերին Երևանի Հանրապետության հրապարակի՝ Մարիոթ հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր: Ռուսական պետհամարանիշներով 10-ից ավելի մեքենա էր կայանված, իսկ հյուրանոցի կողմից մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royce»-ը:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Մարիոթ» հյուրանոցի սրճարանը նույնպես մարդաշատ էր, իսկ սրճարանի և ավտոկայանատեղիի միջանցքը թիկնապահներով էր պատված: Սրճարանում նստած էր Սամվել Ալեքսանյանը: ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ նստած էր քրեական հեղինակություն, «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը և մի քանի այլ անձ:

Անդրանիկ Սողոյանը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով: Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի՝ 2015 թվականին Գյումրիում դանակահարվելու դեպքը կապվում է Անդրանիկ Սողոյանի անվան հետ:

 

Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 35797 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի