Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Ադրբեջանում ձերբակալվել է թերթերից մեկի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «İrəvən Press» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Ազեր Աբասովը: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նա ձերբակալվել է ռեկետ-լրագրության մեղադրանքով՝ Ադրբեջանի շրջաններից ստացված հաղորդումների և Պետանվտանգության ծառայության հետաքննության արդյունքներով:

Սաբաիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը:

Հաղորդվում է, որ Աբասովի ձերբակալությունն իրականացվել է ռեկետ-լրագրության առնչությամբ Պետական անվտանգության ծառայության կողմից ձեռնարկվող օպերատիվ-քննչական միջոցառումների շրջանակում:

դիտվել է 2010 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի