Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

«Հայոց աշխարհ». Կա միջազգային պրակտիկա. կկիրառվեն պատժամիջոցներ՝ բանակցային գործընթացն արհամարհողի նկատմամբ. Է. Շարմազանով

«Հայոց աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

-Երեկ, անդրադառնալով Ադրբեջանի՝ շփման գծում իրավիճակն ամեն կերպ սրելու նկրտումներին, ասել էիք, որ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարություններին պետք է հաջորդի պատժամիջոցների կիրառումը՝ բանակցային գործընթացը տորպեդահարող կողմի դեմ: Ավելի վաղ այդ մասին ակնարկել էր արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ նշելով հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը: Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք, թե սա միայն մեր ցանկությունն է:

-Չեմ կարող միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի փոխարեն գնահատական տալ և ասել՝ կդիմեն այդ քայլին, թե ոչ, բայց որ ուշ թե շուտ դա լինելու է՝ կասկած չունեմ:

Տարիներ շարունակ Մինսկի խմբի համանախագահները ձեռնպահ էին մնում հասցեական հայտարարություններից, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում էր հայկական կողմը, բայց, ինչպես տեսաք, միջնորդները վերջապես հանդես եկան նման հայտարարությամբ՝ մատնանշելով նախահարձակ կողմին: Եվ եթե Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քաղաքականությունը, կարծում եմ, գալու է ժամանակը, և ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը, ընդհանրապես միջազգային կառույցները հստակ պատժամիջոցներ են սահմանելու այդ երկրի նկատմամբ: Կա միջազգային պրակտիկա՝ խոզերի առջև մարգարիտներ չեն փռում, և եթե հակամարտության կողմը, իբր ներգրավված լինելով խաղաղ կարգավորման գործընթացում, բացահայտորեն անտեսում է բանակցային գործընթացի նորմերը և շարունակում արհամարհել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում իր նախագահի ստանձնած պարտավորությունները, բնականաբար նրա հանդեպ պետք է կիրառվեն պատժամիջոցներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1471 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի