Երևան
19 / Օգոստոս / 2017

Վանաձորի կրքերը կթեժանան ՍԴ-ում. ԵԼՔ-ի ու ԲՀԿ հակագրոհը

Lragir.am-ը գրում է. 

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը:
Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, ֆեյսբուքյան էջում գրում է ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդն է, որն էլ Վանաձորի Ավագանու ընտրությանը զբաղեցրել էր երկրորդ տեղը եւ Հայկական վերածնունդ եւ ԲՀԿ կուսակցությունների հետ հուշագիր ստորագրել, որ համատեղ ներկայացնելու են քաղաքապետի իրենց թեկնածուն՝ ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Սակայն, քաղաքապետի փակ քվեարկությամբ ընտրությանը հաղթեց ՀՀԿ թեկնածուն, որովհետեւ երեք կուսակցությունների ներկայացուցիչներից առայժմ անհայտ 4-ը քվեարկել էին ոչ թե ԼՀ, այլ ՀՀԿ թեկնածուի օգտին: «Դավաճաններին» պարզելու համար սկսվեց բոյկոտ, որը շարունակվում է առ այսօր: ՀՀԿ-ն սակայն ՀՅդ հետ անցկացնում էր Ավագանու նիստեր, թեեւ Լուսավոր Հայաստանը դա համարում է անօրինական:

Ի դեպ ուշագրավ է, որ Սահմանադրական դատարան դիմելու ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինքների նախաձեռնությունը փաստորեն հաջորդում է Հայկական վերածնունդ կուսակցության օրերս արած հայտարարությանը, թե հավանական է սեպտեմբերին կայացնեն Վանաձորի Ավագանու նիստերի բոյկոտը դադարեցնբելու որոշում: Այդ մասին հայտարարել էր ՀՎԿ խոսնակը, ասելով, որ հարցը կորոշի տեղի կառույցը: Ի դեպ, կուսակցության Գյումրիի կառույցը արդեն որոշել է դադարեցնել Գյումրիի վագանու բոյկոտը:

Փաստորեն, ՀՎԿ բոյկոտը դադարեցնելու հավանական հայտարարությանը ստացվում է ՍԴ դիմելու պատասխանը մյուս երկու ուժից՝ ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինքներ կամ պարզապես Լուսավոր Հայաստան եւ ԲՀԿ:

դիտվել է 4684 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը