Երևան
19 / Օգոստոս / 2017

Հայաստանը զգուշորեն ճնշում է. համանախագահներին օգնություն է պետք

Lragir.am-ը գրում է. 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցը տվեց հերթական հարցերիւ առիթ, թե ինչ սպասել այցից: Այդ հարցերը առաջանում են համանախագահների յուրաքանչյուր տարածաշրջանային այցից առաջ, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների այցից առաջ, թեեւ նախագահների հանդիպում չի եղել նախորդ տարի հունիսի Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո:

Չի բացառվում, որ համանախագահների տարածաշրջանային հերթական այցի նպատակը հենց նախագահների հանդիպում կազմակերպելն է: Թեեւ, դա իհարկե ենթադրություն է: Ընդհանրապես, աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս այնպիսին է, որ հնարավոր է ենթադրել տարաբնույթ սցենարներ եւ օրակարգ, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը վաղուց հանդիսանում է ոչ միայն միջնորդական ձեւաչափ Արցախի խնդրի համար, այլ յուրօրինակ աշխարհաքաղաքական փակ ակումբ, որտեղ հարաբերվում եւ ավելի լայն շրջանակի հարցեր են լուծում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ միջոկային երեք տերություն՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան:

Այդ իմաստով, միանգամայն հնարավոր է, որ համանախագահների այցի ընթացքում Արցախի խնդիրը լինի նպատակներից մեկը եւ նույնիսկ ամենեւին էլ ոչ առաջինը, որքան էլ դա թվա տարօրինակ:

Ներկայիս խնդիրը տարածաշրջանի կայունությունն ապահովելն է: Մինսկի խմբի համանախագահների օրակարգը, առաջնահերթությունները կապված են լինելու դրա հետ: Թե հատկապես ի՞նչ է պետք դա անելու համար, արդեն այլ հարց է:

Հայկական կողմն օրինակ տեւական ժամանակ բավական հստակ ասում է, որ կայունության համար պետք է զսպել Ադրբեջանին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմներով: Հայաստանը այդ մեխանիզմների ներդրումն է դիտարկում բանակցային գործընթաց վերսկսելու պայման:

Բայց, Ադրբեջանը հայտարարում է, որ դեմ է դրան, քանի որ դա կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում, եթե հայկական զինուժիը հետ չի քաշվում մինչ մեխանիզմի ներդրումը:

Բաքուն անկասկած հասկանում է, թե ինչն է խնդիրը: Մյուս կողմից, միջորդներն էլ Բաքվին փորձում են հասկացնել, որ ապրիլի քառօրյա պատերազմում ուներ ստատուս-քվոն փոխելու շանս, որը տապալել է, իհարկե առավելապես հայկական զինուժի «օգնությամբ»: Ներկայումս Բաքվին չեն տալիս նորից փորձելու հնարավորություն, անկասկած հասկանալով, որ դա կբերի լայնամասշտաբ պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը Բաքվի հրթիռի կիրառումից հետո վկայեց հենց այդ մասին:

Բայց, եղավ նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որտեղ հավանական համարվեց պատերազմը: Իհարկե զեկույցում չկար որեւէ նոր բան, ըստ այդմ պատերազմի հավանականությունն առավելապես տեսական պնդում էր: Բանն այն չէ, որ պատերազմի բացակայությունը երաշխավորված է: Պարզապես աներկբա է, որ ներկայումս դրա շահառուն անգամ Ադրբեջանը չէ:

Բաքուն տեսավ, որ չնայած միլիարդավոր սպառազինոթյանը, չի կարող հաղթել Հայաստանին, թե անգամ չպարտվի էլ: Իսկ այդ դեպքում կնշանակի, որ պատերազմը կշարունակվի երկար: Երկար պատերազմը առաջացնում է վտանգ, որ կմիջամտի Ռուսաստանը եւ կհաստատվի Արցախում: Այսինքն, թե Ադրբեջանը կպարտվի, թե խոշոր հաշվով Հայաստանը՝ կհաղթի Ռուսաստանը: Ադրբեջանը դա լավ է հասկանում: Երկարող պատերազմի դեպքում Մոսկվան չի կարող մնալ չեզոք: Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար նա ստիպված պետք է միջամտի եւ ապահովի այսպես ասած հաղթանակ: Իհարկե դրա գինը կլինի այն, որ Արցախում խաղաղապահի անվան տակ կհայտնվի ռուսական զինուժ, ինչպես օրինակ Աբխազիայում եւ Օսիայում 1990-ականների առաջին կեսին:

Այդ իմաստով, ռազմական լայնամասշտաբ գործողոււթյունների շահառու կարող էր լինել Ռուսաստանը, բայց ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ հայկական զինուժը ունակ է դիմադրելու եւ օգնություն չի խնդրում Ռուսաստանից, հարցը լուծում է ինքնուրույն:
Դրանք գործոնների մի մասն են միայն: Կա Իրանը, կան ԱՄՆ ու Ֆրանսիան, կա Եվրամիությունը եւ անգամ Թուրքիան:

Խնդիրը սակայն այն է, որ բոլորը կարող են հրաժարվել պատերազմից, տեւական եւ մասշտաբային ապակայունացումից, բայց չի կարող հրաժարվել Բաքուն, որովհետեւ Ալիեւը վերջին տարիներին իր դիվանագիտությունը կառուցել է հենց դրա վրա՝ չտաք, կպատերազմեմ: Նրան ոչինչ չեն տալիս, բայց նաեւ թույլ չեն տալիս պատերազմել, համարելով, որ ապրիլը արդեն բավական էր:

Բայց, միեւնույն ժամանակ, չկա ընդհանուր հայտարար Ադրբեջանին որեւէ նոր իրավիճակ պարտադրելու հարցում: Հասցեական մատնացույց անելու հարցում հայտարար եղավ, բայց դրանից այն կողմ, այսինքն պատասխանատվության խնդիր դնելու հարցում այն չկա:

Մյուս կողմից Երեւանը հասկանում է, որ եթե պահը չօգտագործի եւ չփորձի զգույշ, նրբորեն, բայց ճնշում բանեցնել պատասխանատվության խնդիրը դնելու հարցում, այլ պատեհ պահ կարող է չլինել: Առաջնագծում ռազմա-տեխնիկական նկատելի ճնշմանը զուգահեռ, երբ Ադրբեջանը ստանում է շատ կոնկրետ եւ կանխարգելիչ հարվածներ՝ այդ թվում նաեւ միջազգային լեգիտիմությամբ, հայկական կողմը փորձում է նաեւ կատարել դիվանագիտական քայլեր: Ըստ ամենայնի դրանով է պայմանավորված այն, որ Երեւանը սկսել է ավելի ու ավելի հաճախ խոսել այն մասին, որ հասցեական հայտարարությունը քիչ է, պետք է դնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարց:

Կստացվի՞ դա Երեւանի մոտ, թե՞ ոչ: Իհարկե այստեղ շատ բան կախված է, թե ինչպիսին է Մինսկի խմբի փակ ակումբում երեք միջուկային տերությունների միջեւ հարաբերության օրակարգը: Դրանում աներկբայորեն կա Կովկասում պատերազմից հրաժարվելու առնվազն միջնաժամկետ փոխհամաձայնություն, բայց կարծես թե չկա որեւէ համաձայնություն այլընտրանքի հարցում: Կարո՞ղ է այդ գործում օգնել նրանց Հայաստանը: Ի դեպ, որոշակի հանգամանքների համադրությամբ համանախագահ եռյակին օգնություն կարող է լինել թե Հայաստանի որեւէ նախաձեռնություն, թե նաեւ հենց պատասխանատվության մեխանիզմի հարցում ողջախոհ ճնշման ավելացումը:

դիտվել է 30254 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը