Երևան
19 / Օգոստոս / 2017

Գրիշա Վիրաբյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար:

«Հաշվի առնելով իմ գործի բոլոր հանգամանքները և այն հանգամանքը, որ հանրապետությունում բոլոր օրենքների երաշխավորը ՀՀ նախագահն է, որ ցանկացած հարցի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնողը ինքն է, նրա գլխավորությամբ չի կատարվել իմ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Ես գտնում եմ, որ ՀՀ նախագահը մեղավորներին չպատժելու քաղաքական որոշում է կայացրել: Ելնելով այդ հանգամանքից և ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Հատուկ քննչական ծառայությունից պահանջում եմ քրեական գործ հարուցել Ս. Սարգսյանի դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ վերջինիս ներկայացմամբ՝ 2004 թվականի ապրիլի 24-ին ինքը ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Հարությունյանի կողմից։ Գ.Վիրաբյանի ներկայացմամբ՝ իր հետ կատարված այդ բռնությունների նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել, և նա դիմել է Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին 2012թ. վճիռ է կայացրել, որ Հայաստանում նրա նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, և ՀՀ-ն չի կատարել Եվրոպական դատարանի որոշման որևէ պահանջը:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ քրեական գործի քննության ընթացքում և դատարանում տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ ինձ ենթարկելով խոշտանգումների: Մեկ այլ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները գործի քննության ընթացակարգային խախտումներ են թույլ տվել և ոչ արդյունավետ են քննություն իրականացնել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իմ անմեղության կանխավարկածն է խախտվել: Չի իրականացվել արդյունավետ քննություն իմ նկատմամբ կիրառված խոշտանգումների հիմքում առկա քաղաքական դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Եվ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ խոշտանգման փաստի հիմքով իրականացված քննությունը եղել է անարդյունավետ:

Մարմնական վնասվածքների առումով քննչական մարմինները, հետագայում դատարանի վարույթում բացատրություն է տրվել, թե իբր ծանր մարմնական վնասվածք ստացել եմ ընկնելու և ոչ թե խոշտանգվելու հետևանքով: Այս բացատրություններն ամբողջությամբ հիմնված են եղել իմ հանդեպ հանցագործություն կատարած ոստիկանների ցուցմունքների վրա»,- ասում է Գ. Վիրաբյանը:

Այդպիսով, վերջինս ՀՀ նախագահին է մեղադրում, որ իր գործով արդար քննություն չի իրականացվում ու չի կատարրվում ՄԻԵԴ-ի պահանջները: «Պահանջում եմ քրեական գործ հարուցել ՀՀ նախագահի դեմ անգործ մնալու և իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները և հարգել օրենքները»,- եզրափակում է նա:

Հավելենք, որ Հատուկ քննչական ծառայությունն ընդունել է Գ. Վիրաբյանի դիմումը:

դիտվել է 16864 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը