Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

«Դեպի վայրէջք» նոր հեռուստանովելը կներկայացնի այն թեմաները, որոնց մասին լռում են

Հունիսի 26-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է նոր` 25 մասից բաղկացած «Դեպի վայրէջք» հեռուսանովելը: 25-մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։

BlogNews.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը նշեց՝ այս նախագծին շատ լուրջ են պատրաստվել. «Մենք բարձրաձայնում ենք այնպիսի թեմաներ, որոնց մասին շատերը լռում են: Իհարկե, այն, ինչի մասին մենք նկարում ենք, ցավոք, կատարվում է մեր հասարակության մեջ, բայց երևի թե մենք ուժ չունենք հասկանալու, ընկալելու այդ ամենը: Ֆիլմը նաև ներելու և հասկանալու մասին է, մարդկային փոխհարաբերությունների»:

 Հեռուստանովելում ներկայացվում է թրաֆիքինգի ենթարկված կանանց կյանքը, իսկ դժբախտությունը կատարվում է գլխավոր դերակատարներից մեկի ընտանիքում. «Հեռուստանովելն, իհարկե, ֆեմինիստական տարրեր չի կրում, բայց այս թեման կար և շատ էր արծարծվում. ժամանակն էր բարձրաձայնելու այս խնդիրը: Մենք ֆիլմում այնպիսի բաներ ցույց չենք տալիս, որ դրանով նեղացնենք կամ վիրավորենք ինչ-որ մեկին»:

«Դեպի վայրէջք» հեռուստանովելում ընդգրկված են հայկական կինոարտադրության լավագույն դերասանները` Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Բաբասյան, Էմմա Մանուկյան, Մերի Հակոբյան, Վարդան Հովսեփյան, Էվա Խաչատրյան և այլք: Ինչպես Ելենան նշեց, դերասանների առջև խնդիր էր դրված մաքսիմալ կերտել բարդ, էմոցիոնալ կերպարները. «Կան դերասաններ, որոնց վաղուց գիտեմ, և կան դերասաններ, ում հետ նոր եմ աշխատում: Բավականին հետաքրքիր է Սարգիս Գրիգորյանի հետ աշխատելը, շատ պրոֆեսիոնալ դերասան է, բավականին հեշտ է կարողանում տարբեր իրավիճակներից դուրս գալ, և այսպես կարող եմ խոսել յուրաքանչյուրի մասին»: Ի դեպ՝ հեռուստանովելում առաջին անգամ նկարահանվում է Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան, ով նկարահանման վերջին օրն իր խաղով հուզել է ամբողջ ստեղծագործական կազմին. «Նախ՝ շատ սթրեսային էին այդ տեսարանները, որովհետև դժվար է երեխային հասցնել այդ վիճակին, և երբ նկարահանումներն ստացվում էին, բոլորս ծափահարում էինք Յանային, որպեսզի նա ոգևորվի»:

Ֆիլմի մանրամասները և դերասանական կազմի հետ հարցազրույցները BlogNews.am-ն իր ընթերցողին կներկայացնի շուտով:

Նյութի աղբյուրը` BlogNews.am

դիտվել է 16285 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի