Երևան
19 / Օգոստոս / 2017

Վահրամ Սահակյան. «Հարկավոր է շրջանցել նաև հիշողությունների գրականությունը՝ դա կլինի սովետական տարիների նոստալգիա». Yelaket.am

«Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական 5-րդ բաց փառատոնի շրջանակներում կայացավ գրականության, դրամատուրգիայի, կինոսցենարի արդի խնդիրների և հասարակության պահանջարկի շուրջ վարպետած դաս, որի բանախոսներն էին սցենարիստ Վալերի Գասպարյանը, թատերագիր Ռուբեն Մարուխյանը և գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը: Վերջինիս հետ էլ զրուցեց «Ելակետ» (Yelaket.am) լրատվականի թղթակիցը:

Վ. Սահակյանի խոսքով, գրականությունը այսօր կանգնած չափազանց մարտահրավերների առջև. միայնակ գոյատևել արվեստի այդ ճյուղը ի զորու չէ. «Գրականությունը պետք սինթեզվի քանդակագործության, կինոյի, երաժշտության, գեղանկարչության, և այլ կիրառական արվեստների հետ, դա է գոյատևման միակ բանալին», - նշում է նա:

Անդրադառնալով թատերական ոլորտում առկա խնդիրներին, Սահակյանը նշեց, որ ժամանակակից երիտասարդ դրամատուրգը կմնա ընդհատակում այնքան ժամանակ, մինչև չգա դասականից մի փոքր հանգստանալու ժամանակը. «Երևանի թատրոններում նստած են «ժամկետանց» ռեժիսորներ, որոնք գերադասում են բեմադրել հնացած պիեսներ, քանզի նոր սերնդի դրամատուրգիան բեմադրելը ձեռնտու չէ, որովհետև երիտասարդները համարձակ են, իսկ այդ ռեժիսորները վախենում են ազատ մտածողությունից», - ընդգծում է արվեստագետը:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ անի երիտասարդ ռեժիսորը, որպեսզի դուրս գա ասպարեզ, Սահակյանը նշեց, որ միակ բանաձևը ժամանակավոր՝ դասական գործերը մոռանալն է, իսկ եթե հարկ կա խոսել Կոմիտասի մասին, այդ դեպքում պետք է արծարծել անցանկալի դիպվածներ. այսպես օրինակ, թե ի՞նչն էր մեծանուն կոմպոզիտորի հոգեբուժարանում հայտնվելու իրական պատճառը, և այլն:

Վահրամ Սահակյանի համոզմամբ, ժամանակակից գրականությունը պետք է զերծ մնա հետևյալ ճյուղերից՝ գյուղական գրականություն. հեռուստաընկերություններով հեռարաձակվող թոք-շոուներում բարձրաձայնվող գյուղական բարքերի շուրջ ծավալվող ստեղծագործությունները, դժվար թե բարձրաճաշակ գրականության նմուշներ դառնան: «Հարկավոր է շրջանցել նաև հիշողությունների գրականությունը՝ դա կլինի սովետական տարիների նոստալգիա կամ մութ ու ցուրտ տարիներին ծավալվող ազատամարտիկի պատմություն, որը տուն է վերադառնում առանց ոտք, խեղճ գրականություն՝ գռեհիկ, ռաբիզը պրոպագանդող», - ասում է նա:

Նրա խոսքով, անընդունելի է նաև պատերազմական գրականությունը, եթե այն կրում է սոսկ ամբոխահաճո բնույթ:

Որպես վերոնշյալի հանրագումար, հայտնի արվեստագետը նշեց, որ արվեստը, և առհասարակ, գրականությունը պետք է կրի 2017 թվականի շունչը, լցված լինի ժամանակակից երևանյան ոգով, նրա սպիերով, պրոբլեմներով, պետք է բարձրաձայնվի այն հարցը, թե ինչո՞ւ են հասարակության որոշ շերտեր ավելի բռի, քան 2000 թվականին:

Կամ ինչո՞ւ ոչ մի հեղինակ չի գրում հնդկական սերիալների զոմբիացնող ազդեցության մասին. սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտորեն ժամանակակից արվեստագետները:

դիտվել է 5968 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը