Երևան
19 / Օգոստոս / 2017

Ինչ է երեկ կատարվել սահմանին

Lragir.am գրում է 

Արցախի ՊԲ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ:
Ըստ հայկական ԶԼՄ-ների տվյալների, վիրավորվել են նաեւ երկու ժամկետային զինծառայողներ:

Երեկ առավոտյան Ադրբեջանը հայտնել էր իր մեկ զոհի մասին: Իսկ ժամը 18-ի կողմերն էլ տեղի է ունեցել ադրբեջանական այս հրետակոծությունը:
Նախիջեւանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունից հետո Ադրբեջանը երեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսել, որին մասնակցում են 20 հազարից ավելի զինծառայողներ եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում օդուժ:
Սովորաբար, զորավարժությունների ժամանակ նման միջադեպեր են գրանցվում: Դատելով կորուստների քանակից, ադրբեջանական կողմը հարվածել է հայկական դիրքերին: Մինչ այդ, ադրբեջանական կողմը տեւական ժամանակ բեմադրում էր «հայկական դիրքերի ոչնչացումը», եւ ահա երեկ անցել է կոնկրետ գործողության:
Հայկական ԶԼՄ-ներում, սակայն, տեղեկություններ են հրապարակվել, թե կորուստները դիպուկահարների կրակոցներից են:

Այս խոշոր միջադեպը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանը վերջին շրջանում քաղաքական ու ռազմական «լուծման» մերժումներ է ստանում արտաքին շահագրգիռ կողմերից: Սակայն շփման գծում շարունակում է իր քաղաքականությունը:
Հայկական կողմը լուրջ հարված է ստացել, խոշոր կորուստ, որը հարցեր է առաջացնում: Տեւական ժամանակ է խոսվում է առաջնագիծն ամրապնդելու, զինվորի անվտանգության մակարդակը բարձրացնելու մասին: Դա իհարկե արվել է, եւ Ադրբեջանը մի քանի անգամ զգացել է դրա հետեւանքը: Սակայն նման միջադեպերը «ջուրն» են լցնում կատարված աշխատանքի ազդեցությունը, նախեւառաջ՝ հակառակորդի վրա:

Ի՞նչ է կատարվել սահմանին, ինչի՞ հետեւանք է այս խոշոր ու անդառնալի կորուստը: Ռազմական «օբյեկտիվ իրականությո՞ւն», առաջնագծում ոչ բավարար աշխատանքի հետեւա՞նք, որի թելերը ձգվում են թիկունք՝ հայկական իշխանության անպատասխանատվության «հարթություն»:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/155569

դիտվել է 414567 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը