Երևան
19 / Օգոստոս / 2017

Խաչատուր Սուքիասյանը որոշել է իր միջոցներով Երեւանում ճոպանուղի կառուցել. երթուղին հայտնի է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավոր է Երեւանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչեւ Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչեւ Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։

Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախեւառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաեւ զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։ Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։

Չի բացառվում՝ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, եւ արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր եւս կառուցվեն»:

դիտվել է 2387 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը