Երևան
19 / Օգոստոս / 2017

Դիմահարդարման 6 վտանգավոր պարագա, որոնցից պետք է շտապ ազատվել

Շպարի պարագաները ստեղծված են կնոջ բնական գեղեցկությունն ընդգծելու և թերությունները թաքցնելու համար։ Շատերը կարծում են, որ տարբեր քսուքներն ու շպարվելու հարմարանքները միայն օգուտ են տալիս, սակայն իրականում ձեր պայուսակի մեջ կան այնպիսի իրեր, որոնք միայն վնասում են։

Interesnoznat-ը գրում է, որ շպարվելու այս 6 պարագան կարող են վնասել ձեր մաշկն ու անդառնալի հետքեր թողնել, այնպես որ անհապաղ ազատվեք դրանցից։

1. Պահպանման ժամկետն անցած շպարի պարագաներ։ Շպարի պարագաները բացելուց հետո, սկսվում է դրանց դանդաղ փչացումը։ Լավագույն դեպքում դրանք կարելի է օգտագործել 6-12 ամսվա ընթացքում։ Եթե ինչ-որ պատճառով պիտակին նշված չէ պիտանելիության ժամկետն, ապա ավելի լավ է դա 3 ամսից երկար չօգտագործել։

2. Պտտվող կափարիչով քսուքներ։ Նման քսուքներ ունեն բոլորը, սակայն քչերը գիտեն, որ պտտվող կափարիչներով քսուքները շատ ավելի արագ են փչանում։ Արևի ճառագայթների ազդեցությունը վերացնում է օգտակար մասնիկները, իսկ մատների հետ հաճախակի հպումները կեղտոտում են պարունակությունը։

3. Դիմահարդարումը մաքրող անձեռոցիկներ։ Դիմահարդարումը մաքրող անձեռոցիկների հաճախակի օգտագործումը խթանում է ակնեի ու բշտիկների առաջացմանը։ Դրանք պետք է հնարավորինս հազվադեպ օգտագործել։

4. Դիմահարդարման կեղտոտ պարագաներ։ Դիմահարդարման պարագաները կեղտոտվում են և դրանք պետք է լվանալ, սակայն եթե լվանալուց հետո հետքերը չեն մաքրվում, ապա պարզապես դեն նետեք դրանք։

5. Դիմահարդարման շատ փայլուն նյութեր։ Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չօգտագործել դիմահարդարման փայլուն նյութեր, եթե զգայուն մաշկ ունեք։ Փայլերը լցվում են մաշկի ծակոտիների մեջ ու փակում դրանք։

6. Դիմահարդարման նոր միջոցներ։ Նոր միջոցները հայտնվում են ամեն օր, սակայն պետք չէ վստահել գովազդին ու գեղեցիկ փաթեթավորմանը։ Օգտագործեք միայն ժամանակով փորձված միջոցներ, որոնք համապատասխանում են ձեր մաշկին ու չեն վնասում այն։


դիտվել է 5897 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը