Երևան
19 / Օգոստոս / 2017

«Մեկ աչքի ներակնային օտար մարմինը վտանգավոր է եղել». ինչ վիճակում են գտնվում Արցախում վիրավորված զինծառայողները

Արցախում աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա զինծառայողը երեկ վիրահատվելէ Մալայանի անվան մասնագիտացված կենտրոնում: Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանն այն հաջողությամբ հեռացրել է, իրականացրել լայերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։ Վիրահատությունն անցել է հարթ։ Զինվորի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա գտնվում է բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։ Հավելենք, որ զինվորներից մեկն էլ Կենտրոնական կլինիկակական հոսպիտալում է, ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ,ինչպես նաև՝ գլխուղեղի վնասվածք: Հիշեցնենք, որ նախօրեից սկսված սահմանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հայկական կողմը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ունի 4 զոհ և երկու վիրավոր:

Նյութի աղբյուրը՝ http://armlur.am/703694/

 

դիտվել է 13182 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը