Երևան
19 / Օգոստոս / 2017

Կանանց դավաճանության հիմնական պատճառները

Կնոջ դավաճանությունը բավական հազվադեպ երեւույթ է՝ տղամարդկանց սիրառատության համեմատ։ Պատճառներն ընդամենը մի քանիսն են, բայց դրանք ավելի լուրջ են, քան տղամարդկանց մոտ բազմասիրության հանդեպ հակումը։

Ամուսնանալով՝ կինը վերջին հերթին է մտածում այն մասին, որ կդավաճանի իր ամուսնուն։ Բայց ամուսնական հարաբերությունները որոշ ճշգրտումներ են մտցնում։ Նույնիսկ եթե զուգընկերոջ հետ հարաբերություններն առաջին հայացքից հարթ ու ներդաշնակ են ստացվում, ստորջրյա խութեր միշտ էլ կան։

Կենցաղային ու առօրյա խնդիրները միշտ էլ ունակ են ազդել զուգընկերների փոխհարաբերությունների վրա։ Եվ անգամ ամենաանշան մանրուքը, որի մասին խոսել չես ուզում, կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։ Դրա համար էլ արեւմտյան հոգեբանները, ընտանեկան հարաբերությունների հարցերով մասնագետները, խորհուրդ են տալիս քննարկել ցանկացած բարդ խնդիր, նույնիսկ ամենաանշանը. դա օգնում է զուգընկերներին ավելի լավ հասկանալ միմյանց զգացմունքները։

Կանանց դավաճանության պատճառը, առաջին հերթին, կարող է լինել երկար ժամանակ կնոջը ինտիմ հարաբերություններում բավարարելու՝ տղամարդու անկարողությունը։ Ժամանակի ընթացքում կրքի, անհագուրդ ցանկության ու զուգընկերոջ նկատմամբ հրապուրվածության զգացումները չքվում են, իսկ սեքսը դառնում է սովորական ամուսնական պարտականություն։

Զուգընկերները, որոնք երկար ժամանակ ամուսնացած են, հաճախ են մոռանում այն մասին, թե ինչ կարեւոր է սեքսի դերը հարաբերություններում, իսկ երբ ընտանիքում երեխա է հայտնվում՝ առհասարակ սեքսի մասին անգամ մտածելու ժամանակ չեն ունենում։

Իսկ եթե կինը սիրեկան է ձեռք բերում՝ ապա նա նորից կարող է զգալ այդ բոլոր զգացմունքները, որոնք ժամանակին զգացել է իր ամուսնու հետ, կամ գուցե նույնիսկ ավելի սուր զգացմունքներ. չէ՞ որ նման հարաբերություններում կա նաեւ ռիսկի գործոն։ Զարմանալի չէ, որ երկարատեւ հարաբերություններում կինը, որը ծանրաբեռնված է բազմաթիվ հոգսերով, հակվում է դավաճանության՝ որպես զգացմունքային ու ֆիզիկական լիցքաթափման ձեւ։

Հարաբերություններում հիասթափությունը նույնպես կարող է կնոջ կողմից դավաճանության պատճառ դառնալ։ Եթե հարաբերություններում ներդաշնակությունն անվերադարձ կորել է, իսկ հարաբերությունները խզելու վճռականությունը չի բավականացնում՝ կնոջ դավաճանությունը անխուսափելի է։

Նաեւ կանանց համար դավաճանության պատճառ կարող է դառնալ ամուսնու անտարբերությունը կնոջ պահանջների նկատմամբ։ Որոշ տղամարդիկ ամուսնական կյանքում դադարում են նկատել, որ իրենց կողքին գրավիչ, սեքսուալ ու գեղեցիկ կին է, որին իրենք ժամանակին սիրահարվել են։ Իսկ կինը նման ուշադրության ու հոգատարության կարիք ունի, դրա համար էլ կարող է այդ բացը այլ տեղ լրացնել։

Եթե տղամարդը կնոջն ու նրա արածները ընկալում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, ապա հաստատ կգտնվի մեկ այլ տղամարդ, որը ձեր կնոջը կհիշեցնի, որ նա առաջին հերթին կին է։ Եվ հենց կինը զգա հարաբերություններում այդ տարբերությունը, դավաճանությունն անխուսափելի կդառնա։

Աղբյուրը՝ Creu.ru

դիտվել է 9573 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը