Երևան
19 / Օգոստոս / 2017

ՖՈՏՈ. Շնողում տեղի ունեցավ Արցախում զոհված 20-ամյա զինծառայողի հոգեհանգիստը

Լոռու մարզի Շնող համայնքի եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի հոգեհանգիստը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, զոհված զինծառայողին հրաժեշտ տալու էին եկել համագյուղացիները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան պաշտոնյաներ: ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ 20-ամյա զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից էր, իրենից մեծ քույր ունի: Նա շուտով զորացրվելու էր:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Լուսանկարները՝ shamshyan.com

Նյութի աղբյուրը՝ 

դիտվել է 13261 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը