Երևան
19 / Օգոստոս / 2017

Ստամբուլից Թբիլիսի ուղևորվող ինքնաթիռին կայծակ է հարվածել

Ստամբուլից Թբիլիսի ուղևորվող Atlas Global ավիաընկերության ինքնաթիռին կայծակ է հարվածել, ինչի հետևանքով այն ստիպված է եղել վերադառնալ Աթաթուրքի անվան օդանավակայան: Այդ մասին լրագրողներին հայտնել են ուղևորները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղևորների տվյալներով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին թռիչքից մի քանի րոպե անց, ինչի հետևանքով անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Աթաթուրքի անվան օդանավակայան: Թբիլիսիի ուղղությամբ չվերթն իրականացվել է մի քանի ժամ անց:

«Թռիչքից 15-20 րոպե անց բոլորը նկատեցին վառ լույս, և կայծակը հարվածեց ինքնաթիռին: Դրանից հետո սկսվեցին կառավարման հետ խնդիրներ, հետևաբար՝ օդաչուն որոշում կայացրեց վերադառնալ օդանավակայան»,- լրագրողներին ասել է ուղևոր Դավիդ Լոլաձեն:

Մեկ այլ ուղևոր հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն, տեղեկությունների համաձայն, ինքնաթիռը վնասվել է, և հենց այդ պատճառով է որոշվել վերադառնալ օդանավակայան:

Օդանավակայանի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացվել է ուշացումով՝ վատ եղանակային պայմանների պատճառով:

դիտվել է 5308 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը