Երևան
19 / Օգոստոս / 2017

Դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից կես տարի անց Պուտինը նոր դեսպան է նշանակել Թուրքիայում

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից կես տարի անց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսեյ Երխովին Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ria.ru-ն։

Մայիսին նրա թեկնածությանը հավանություն էր տվել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովը։

Մինչ նշանակումը, Երխովը եղել է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրենը, իսկ մինչ այդ մի քանի տարի եղել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:

դիտվել է 579 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը