Երևան
19 / Օգոստոս / 2017

Ադրբեջանը սպառնում է պատերազմով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ երկրի դիրքորոշումն այս հարցով հայտնի է, և այն ներկայացված է բոլոր միջազգային կառույցներին: ԱՊԱ գործակալությանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը` Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնել է, որ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախստականները պետք է վերադառնան իրենց տները: «Իհարկե, մենք հասկանում ենք փոխզիջում ասվածը, միջազգային կազմակերպությունների և Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչների դիրքորոշումն այս հարցով: Բայց հիմնական հարցը մնում է տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը մի թիզ անգամ չի զիջի երբեք և ոչ մեկին», – նշել է նա: Հասանովն ասել է, որ այցն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը: «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ, թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում՝ պատերազմ կլինի, ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ազատագրում»,- սպառնացել է նա:

Նյութի աղբյուրը՝ http://armlur.am/704051/

 

դիտվել է 29832 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը