Երևան
19 / Օգոստոս / 2017

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը շարունակվում է․ կուրսանտի սպանության գործով վկա

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացումով, պատճառը դատական նիստերի դահլիճի ապակեպատումն էր: Նիստը նախագահող դատավորն ասաց, որ նիստի ուշացման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել պայմանավորված դահլիճի կահավորման և ձայնային խնդիրների հետ:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Արշակ Մարտիրոսյանը, ով ի սկզբանե հայտարարեց, որ մանրամասներ չի հիշում, ավելին, տեղյակ չէ, թե ինչու է ինքը հրավիրվել:

Վկան հայտնեց, որ ամբաստանյալների հետ նորմալ հարաբերություն ունի, ինչ վերաբերում է տուժող Հայկազ Բարսեղյանին, համեմատաբար ավելի մտերիմ հարաբերություններ ունեցել:

Վկան հայտնեց, որ դեպքի ժամանակ քնած է եղել, առավոտյան վերկաց է հայտարարվել և հայտնել են, որ Հայկազ Բարսեղյանը չկա.« Արթնացել եմ, իմացել, որ Հայկազ Բարսեղյանը չկա, տեղերն արյունոտ է, փնտրեցինք և տեսանք, որ նա պտտաձողից կախվել է: Ոտքերի մատների ծայրերը կպած էին գետնին: Իմ պատկերացմամբ, նա ինքնություն չէր կարող հասնել պտտաձողին»:

Հարցին, թե ինչպես կնկարագրի Հայկազ Բարսեղյանին, Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ նա լավ տրամադրությամբ, հումորով, լավ սովորող տղա է եղել.«Վերջին շրջանում հատուկ ընկճվածություն չեմ նկատել և իր տեսակը հաշվի առնելով ինքը չէր կարող իրեն վնասել»։

Մեղադրողի հարցին,թե վիճաբանություններ եղել են Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի միջև, Արշակ Մարտիրոսյանն ասաց. «Հայկազ Բարսեղյանը Կարեն Բաղրամյանին դիտողություն է արել ուտելու վերաբերյալ, թե ով է սկսել վեճը, չգիտեմ: Ամբաստանյալների մասնակցության մասին ևս տեղյակ չեմ: Վիճաբանել ենք նաև ես ու Հայկազ Բարսեղյանը: Երբ ավտոբուսով վերադառնում էինք ինստիտուտ, նա ձեռ առավ կուրսանտներից մեկին, իսկ ես միջամտեցի: Դա վերածվեց վիճաբանության և որոշեցինք, որ հաջորդ օրը կխոսենք: Հայկազն ասաց վաղը 90 տոկոսով այստեղ չի լինի»:

Պաշտպանական կողմի հարցին, թե ինչ է նշանակում «90 տոկոսով այստեղ չլինելը»-ն, Մարտիրոսյանն ասաց, որ չի հարցրել:

Մովսես Ազարյանի պաշտպանի հարցին, թե երբ մտավ Հայկազ Բարսեղյանի ննջասենյակ, ինչ էին անում ամբաստանյալները, վկան ասաց, որ ամբաստանյալներին չի տեսել:

Մեղադրող դատախազն ասաց, որ նախաքննական ցուցմունքում հակասություն կա մասնավորապես, ավտոբուսում տեղի ունեցած խոսակցության հետ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, որ ամբաստանյալների վերաբերյալ ևս դատարանում ասվածի և նախաքննական ցուցմունքի մեջ հակասություններ կան:

Դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ ամբաստանյալներին նկարագրելիս Արշակ Մարտիրոսյանն ասել էր, որ Գնել Թևոսյանն իրենից գոհ տղա է եղել.«Նա քիթը բարձր էր պահում, հայրը պաշտոնյա էր և օգտվելով դրանից շաբաթվա օրերին դուրս էր գալիս ինստիտուտից: Վաչեն ու Մոսոն մոտիկ ընկերներ էին, Վաչեն բարձր դիրք էր զբաղեցնում, մարտկոցի հրամանատար էր: Մոսոն կեղտոտ բնավորութուն ուներ, Նորիկը սպորտսմեն էր և բացի այդ, լավ լեզու ուներ, դրա համար բարձր դիրք էր զբաղեցնում»:

Ավտոբուսում գրանցված միջադեպի վերաբերյալ Արշակ Մարտիրոսյանն իր նախաքննական ցուցմունքում գրել է.«Օպերայի համերգից ինստիտուտ վերադառնալիս Տիգրան Դեմիրճյանը շորերն էր թափ տալիս, ինչի վերաբերյալ Հայկազ Բարսեղյանն ասաց՝ էն երեխու հետ տվածն է թափ տալիս: Հայկազը նկատի ուներ այն, որ տրանսպորտի մեջ մի երեխա հետ էր տվել Տիգրան Դեմիրճյանի վրա: Ես միջամտեցի, թե այ ոչխար, ի՞նչ ես ասում: Հայհոյանք է հնչեցվել երկու կողմից էլ ու ավտոբուսի մեջ բարձր են խոսել: Կապիտան Ավետիսյանը լսել է իրենց և հարցրեց՝ հը՞ն, ով փչացավ: Նրան Հայկազն է պատասխանել, ասելով՝ ոչ ոք: Այդքանով ավտոբուսի խոսակցությունն ավարտվեց, ես էլ ասացի, որ հետո կհիշեցնեմ»:

Վկան ցանկացել է հիշեցնել, որ երբ Վաչե Սահակյանը հայհոյել է Հայկազ Բարսեղյանին, նա չի պատասխանել, իսկ իրեն պատասխանել է:

Մեղադրող դատախազի հարցին, թե ինչով են պայմանավորված հակասությունները, վկան ասաց, որ մանրամասներ կան, որ չի հիշում:

Վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ Հայկազ Բարսեղյանը եկել է 402 սենյակ.«Ասաց մոմենտներ կան, որ վաղը կամ մյուս օրը ինստիտուտում չի լինելու: Այդ ընթացքում Վաչեն կանչել է Հայկազին, և Հայկազը գնացել է»:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

Նյութի աղբյուրը՝ 

դիտվել է 5865 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը