Երևան
19 / Օգոստոս / 2017

Ամառային դիետա

Ցանկացած ամառային դիետա շատ միրգ ու բանջարեղեն է ներառում: Եթե նույնիսկ հատուկ սննդակարգ չմշակեք, շոգին մարդկանց մեծ մասը հեշտությամբ եւ արագորեն կորցնում է քաշը: Պատճառները պարզ են. ախորժակի նվազում, շարժողական ակտիվություն, բազմաթիվ գործեր մաքուր օդին՝ ամառանոցային աշխատանքներից մինչեւ երկարատեւ զբոսանքները:

Եվ այսպես, ներկայացնում ենք ամառային դիետա:

Տեւողությունը՝ 2 շաբաթ: Կանոնները. բացի թույլատրված դիետիկ ուտեստներից, կարելի է 2 բաժակ ցանկացած մրգային կամ բանջարեղենային ֆրեշ խմել՝ առանց շաքարավազի, 4-5 բաժակ կանաչ թեյ, 2 լիտր ջուր: Եթե տառապում եք քաղցից, խմեք: Պետք չէ ավելացնել չափաբաժինները կամ մեկ անգամ ավելի ուտել:

Ֆիզիկական ակտիվություն. զբոսանք կամ լող նրանց համար, ովքեր կանոնավոր չեն մարզվում, եւ կանոնավոր մարզասրահ այցելողների համար սովորական մարզանք, բայց 30-40% պակաս ակտիվությամբ:
Նպատակահարմար է ուժային մարզումները յոգայով փոխարինել, այսինքն՝ դիետան ծրագրել մարզումներից հանգստանալու ժամանակաշրջանում:
Ամբողջ դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից, սուրճից եւ աղից:

Ճաշացանկ

Նախաճաշ՝ 300 գրամ մրգային աղցան,
Ճաշ՝ 300 գրամ բանջարեղենային աղցան,
Ընթրիք՝ 300 գրամ բանջարեղենային աղցան:

Լրացում. դիետայի երկրորդ շաբաթվա ընթացքում ճաշին կամ ընթրիքին ավելանում են 100-150 գրամ միս կամ ձուկ: Այս դիետայի մեկ այլ տարբերակ կա, որի դեպքում քնելուց առաջ հարկավոր է անպայման մեկ բաժակ կեֆիր կամ ցանկացած այլ կաթնաթթվային ըմպելիք խմել:

Աղբյուրը՝ your-diet.ru

դիտվել է 2883 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը