Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

«Խելահեղ բան է Սերը»․ Նազենի Հովհաննիսյանի խորհրդավոր գրառումը (ֆոտո)

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովաննիսյանի խորհրդավոր գրառումը։ 

Մարդ պիտի էս աշխարհ գա, որ խելագարի պես սիրի, որ սիրելիի սիրտն առնի ու էդ սրտով ապրի, որ խելահեղ փոթորկի պես անցնի կյանքը , ու ինքն էլ չհասկանա ինչպես...որովհետև սիրում է։ Սիրահարի պես անջատվիր ու խելագարի պես անբուժելի սիրիր։
Աշխարհ գալու միակ արդարացումը Սերն է։
Օրհնություն է Սերը։
Անսեր մարդը ...դժբախտ է։ Անօգուտ։ Անաստված։ Անմարդ։
Թե Սեր ունես, պինդ գրկիր ու սեղմիր քո ներսը, որ չփախչի, չկորչի, չգնա։ Խելահեղ բան է Սերը, անչափելի ու թթվածնի պես անհրաժեշտ։
Էս խճճված կյանքի միակ բացատրությունն է Սերը։ Թե չէ էլ ինչի՞...
Սիրո մասին կամ գոռա կամ էլ լռիր։ Միջին չկա։
Սերը ոտքից գլուխ ծայրահեղություն է։ Սիրողն էլ՝ ծայրահեղական։ Ես ծայրահեղական եմ։
Պրիմիտիվ ես դառնում, երբ տառեր ես հագցնում Սիրուն։ Սերը մի բառի մեջ ոնց՞ կտեղավորվի ախր... հենց հիմա ես պրիմիտիվ եմ) իմ նախադասություններից կարած «հագուստը» Սիրո հագով չէ,,, Սերը մերկություն է սիրում՝ բնության պես։ Իսկական ու իսկապես ապրողն է սիրում։ Ճզմիր քո մեջ Սերդ, որ քո երակի արյունը դառնա ու հոսի, թե արյուն չունես Սեր էլ չունես, կյանք էլ չունես։ Անարյուն ու անՍեր ապրելը որ հաստատ իմաստ չունի։

... էդպես) խառն եմ ոնց որ)

լուսանկարը՝ Khandut Paruyryan Photography

դիտվել է 3560 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի