Երևան
23 / Օգոստոս / 2017

Հրվ․ Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանման խնդիրը

Քաղաքագետ Կարեն Վերանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանման հիմնահարցի անկյունաքարը արցախյան հիմնախնդրի կարգավորման հետագա ընթացքն է. Վրաստանն ընտրում է զարգացման եվրաինտեգրման ուղին, Ադրբեջանն իրեն տեսնում է Թուրքիայի հետ դաշինքի խորացման հարթությունում. Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի տարաշրջանային անվտանգության ապահովման հարցն ըստ էության ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար. Ի տարբերություն ՌԴ-Վրաստան և մասամբ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ նաև ինստիտուցիոնալ ձևաչափով` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում. Ուստի այս տեսանկյունից, արցախյան հիմնախնդիրը և դրա կարգավորման գործընթացը, հանդիսանալով Հայաստանի տարածաշրջանային անվտանգության առանցքային բաղկացուցիչ մասը, մեծապես պայմանավորում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության հետագա այս կամ այն դրսևորումը. Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար ոչ շահեկան մոտեցումները, որոնք ուղղակիորեն կարտացոլվեն հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումներում, իրենց բացասական ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանում և ողջ տարածաշրջանում ՌԴ դիրքերի վրա և հակառակը:

դիտվել է 17585 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը