Երևան
19 / Օգոստոս / 2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.4 տոկոս

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են առ այն, որ սույն թվականի հունվար-մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում մեր երկրի տնտեսական ակտիվության սանդղակը կանգ է առել 6,4 տոկոսի վրա: Ըստ էության, մենք կրկին գրանցել ենք շոշափելի ակտիվություն համեմատած հունվար-ապրիլ ամիսների դանդաղության տենդենցի հետ /5.7 տոկոս/: 

Այպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս ժամանակահատվածում աճել է 14.4, ծառայությունների ծավալը՝ 11.0, իսկ ահա էլեկտրաէներգիայի արտադրությունը 4.6 տոկոսով:

Ներքին առևտրաշրջանառության մասով ունենք հետևյալ պատկերը. ըստ բնակչության գնողունակության ցուցիչի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելի աճ է գրանցվել՝ 12.8 տոկոս:

Թերևս անկում է արձանագրվել գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում, համապատասխանաբար, 3.5 և 12.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառությունն էլ աճել է 23.1 տոկոսով. իր հերթին արտահանումը՝ 20.9, ներմուծումը՝ 24.4 տոկոս:

ՀՀ կառավարության հավաստմամբ, 2017 թվականին հրաժեշտ կտանք 3.2 տոկոս տնտեսական աճով: 

 

դիտվել է 1243 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին