Երևան
23 / Օգոստոս / 2017

Ինչու են կառավարության ծրագրում բացակայում թվային տվյալները

Ինչո՞ւ են կառավարության ծրագրում բացակայում թվային տվյալները. այս հարցի պատասխանը հուզում է բոլորիս: Քանիցս նախարարների կաբինետը օրենսդիր ատյանի հաստատմանն է ներկայացնում մակերասային ծրագրեր, որոնց դրույթներում պակասում են տեսաբանորեն գրված գեղեցիկ տեքստերի թվային ապացույցները կամ օրինակները: Այս զավեշտալի երևույթի շուրջ էլ Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ, ով նույնպես նկատել է, որ այս և նախորդ ծրագրերում թվային տվյալների բացակայությունն ակնհայտ է:

«Այս ծրագրում բացակայում են նաև կանխատեսումները», - հավելում է նա: 

Տնտեսագետը այն կարծիքին է, որ կառավարության անդամները հեռահար նպատակներ են հետապնդում, ներկա պահին խուսափելով կանխատեսումներից կամ թվերից, հետագայում պատասխանատվությունից հեռու մնալու համար:

«Ծրագրում կա 5 տոկոս տնտեսական աճի ապահովման գաղափարը: Եթե նայում ենք այդ ցուցանիշը, նախորդ տարիների ծրագրերի մեջ հանդիպում ենք 7 տոկոսանոց տնտեսական աճի պայման: Եվ անգամ դա խիստ դրվում էր կառավարության առաջ, որ տարեկան պետք է 7 տոկոս տնտեսական աճ ապահովվեր: Հիմա փաստորեն իջեցվել է 5 տոկոս», - ասաց նա:

Իսկ ինչ վերաբերվում է աղքատության մինիմալ շեմին հասնելու պայքարին, ապա ներկայացված ծրագրերը որևէ նորություն չեն առաջարկում, պայքարն էլ դոփում է նույն տեղում. կառավարությունը նպատակ ունի առաջիկա 5 տարիների ընթացքում աղքատությունը կրճատել 12 տոկոսով: Տնտեսագետի խոսքով՝ եթե այսօր աղքատության ցուցանիշը մոտ 33 տոկոս է, ստացվում է, որ 5 տարի անց դա դառնալու է մոտ 21 տոկոս. սա ոչ այլ ինչ է, քան վերադարձ 2008 թվականին մոտավոր ցուցանիշին. «Իսկ դա նշանակում է, որ 2022 թվականի դրությամբ կստացվի հետևյալը՝ 14 տարվա ընթացքում երկրում աղքատության կրճատման տեսակետից ոչինչ չի փոխվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է դեռևս թղթի վրա մնացած և իշխանավորների շուրթերից հնչած աշխատավարձի 25 տոկոս աճի մասին խոսակցություններին, ապա այն բարձրանալու է 20 հազար դրամով ու դառնալու է մոտ 75 հազար դրամ: Եթե հաշվի առնենք այդ ընթացքում արձանագրվելիք գնաճը, կարող ենք ասել, որ այդ 20 հազար դրամն էապես չի բարելավի մարդկանց կյանքի որակը:

Տնտեսագետի խոսքով՝ զարմանալի է, երբ ծրագրում խոսք է գնում պետական պարտքի մասին, բայց որևէ տեղ ֆիքսված չէ 6 մլրդ դոլարի շեմը չգերազանցելու կամ սահմանափակումների մասին որևէ տող:

Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 1725 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը