Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ուր գնալ հանգստանալու հորոսկոպի նշանին համապատասխան

Խոյ – Մաչու Պիկչու

Դուք սիրում եք բուռն զգացողություններ և էքստրիմ: Սիրում եք բացահայտել նորը և համարձակվում եք գնալ այնպիսի վակրեր, ուր շատ այլ հորոսկոպի նշաններ չեն էլ փորձի գնալ: Մաչու Պիկչու ճանապարհորդությունը կբավարարի ձեզր արկածասիրությունը:

Ցուլ – Ամստերդամ

Գեղեցիկ, խաղաղություն հաղորդող բնություն, համեղ ուտեստներ, աննկարագրելի ճարտարապետություն. էլ ի՞նչ է հարկավոր հիանալի հանգիստի համար: Ամստերդամում դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է լիարժեք հանգտստանալու համար:

Երկվորյակ – Տոկիո

Ձեր ուղեղը րոպեում միլիոնավոր կիլոմետրեր է կտրում անցնում, այնպես, որ այդ էներգիան բավական կլիներ մի ողջ քաղաք լուսավորելու համար: Դուք սիրում եք միշտ տոնուսի մեջ լինել և բացահայտել էկզոտիկը, ուստի ծաղկում ապրող մետրոպելիտեն Տիկիոն ձեզ համար է:

Խեցգետին – Հավայան կղզիներ

Խեցգետիններ շտապեք դեպի ջրային տարածքներ: Օկվիակոսի հանգստացնող և լիցքաթափեցնող ազդեցությունը շատ լավ կանդրադառնա ձեր ներքին խաղախության վրա: Հավայան կղզիները ձեր հանգստի կազմակերպման համար իդեալական տարբերակ է:

Առյուծ – Ռիո դե Ժանեյրո

Ուրախ, եռանդուն և բուռն կյանքով Ռիոն ձեզ է սպասում: Դուք սիրում եք վայելել կյանքն իր ամբողջությամբ, ուստի Ռիոյի մթնոլորտը, լողափերն ու խելահեղ պարերը անմոռանալի կդարձնեն ձեր հանգիստը:

Կույս – Փարիզ

Ոչ ոք ունակ չէ այնպես գնահատել էլեգանտությունն ու նրբագեղույթունն, ինչպես Կույսերը: Այնպես որ պատրաստեք ձեր անձնագիրն ու ուղևորվեք դեպի սիրո, էսթետիկայի և նրբաոճության քաղաք:

Կշեռք – Հունաստան

Գեղեցիկ տեսարաններ, լազուրային ջրեր, հանդարտ, սակայն միևնույն ժամանակ գրավիչ կենսակերպ. ահա այն ամենը ինչ ձեզ հարկավոր է հիանալի հանգստի համար: Այս ամենը ձեզ է սպասում Հունաստանում:

Կարիճ – Կուբա

Հորոսկոպի ամենակրքոտ նշանին խորհուրդ է տրվում է գնալ կրքերով լի, բոցկլտացող և կայծկլտացող կյանքով լի Կուբա: Անմոռանալի արկածները երաշխավորված են:

Աղեղնավոր – Մարոկկո

Դուք չեք սիրում «ծեծված» ճանապարհորդություններ: Ձեր օրիգինալ և արկածասեր բնույթին հիանալի կերպով կսազի Մարոկկոն՝ իր յուրահատուկ մշակույթով, հագուստներով, անծայրածիր անապատներով և էկզոտիկ խոհանոցո

Այծեղջյուր – Հռոմ

Հարուստ մշակույթով, զարգացած, զմայլող պատմությունով Հռոմը հիանալի տարբերակ է աշխատասեր և գեղեցկությունը գնահատել իմացող Այծեղջյուրների համար: «Հռոմը մեկ օրում չի կառուցվել» խոսքերի իմաստը ձեզնից լավ ոչ ոք չի հասկանում:

Ջրհոս – Նորվեգիա

Նորվեգիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, որը նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում էկոլոգիական հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելու և նոր տեխնոլոգիաներ փորձարկելու գործում: Որպես նորարարությունների ջատագով՝ դուք հիանալի հանգիստ կունենաք Նորվեգիայում:

Ձկներ – Բալի

Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում կտրվել այս ամենից, այնպես չէ՞: Բալիի չքնաղ բնությունը կօգնի ձեզ մոռանալ ամեն բան և լիցքաթափվել

դիտվել է 6376 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի