Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Արփինե Հովհաննիսյանի պատասխանը Դավիթ Հարությունյանին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ապատասխանեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ով ասել էր, թե Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ բավարար քայլեր չեն արվել:

«Ես այդպիսի ձևակերպումն առհասարակ համարում եմ ոչ թե գնահատական կամ, ինչպես դուք ասացիք, նկատողություն, այլ համարում եմ գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման մարտավարություն: Այդպիսի ձևակերպումը՝ քայլեր ձեռնարկվել են, բայց բավարար չեն, հավասարապես կարելի է կիրառել ինչպես իմ նկատմամբ՝ որպես նախկին նախարարի, այնպես էլ երբևէ Արդադարատության նախարար աշխատած որևէ անձի նկատմամբ: Եվ վստահ եմ, որ կիրառելի կլինի կլինի նաև գործող նախարարի նկատմամբ որոշ ժամանակ անց»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ քանի դեռ մենք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք, ապա միշտ կարելի է ասել, որ կատարվել են քայլեր, բայց դրանք բավարար չեն:

«Բավարար ինչի՞ նկատմամբ, բավարարության չափանիշը կամ բավարար լինելն առհասարակ գնահատվում է երկու գործոնով՝ ժամանակի և տարածության մեջ բավարար և վերջնարդյունքին հասնելու պարագայում: Ժամանակի ու տարածության մեջ, ես ձեզ վստահեցնում եմ, այս կամ այն ոլորտի հետ կապված բոլոր նախարարները քայլեր կատարել են: Դրանք բավարար եղե՞լ են, որ մենք ասենք՝ այդ ոլորտում մենք հասել ենք վերջնական հաջողության, իհարկե, ոչ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Դավիթ Հարությունյանն ինքնահաստատվում է նախորդին քննադատելով, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Դավիթ Հարությունյանը նման խնդիր ունի»: 

դիտվել է 7033 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի