Երևան
23 / Օգոստոս / 2017

Եվրամիության առաջարկը հայ գործարարներին

ԵՄ պատվիրակությունը խրախուսում է հայաստանյան ընկերություններին ավելի շատ օգտվել Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) առավելություններից․ օգտագործել շուկայի հնարավորությունները, խթանել սեփական արտադրանքը, կա դիվերսիֆիկացիայի հնարավորություն։

Այսօր ԵՄ կառույցների GSP+ դիտորդական առաքելությունը հանդիպեց GSP+-ով հետաքրքրված հայաստանյան ընկերությունների հետ: Նրանք ներկայացրեցին GSP+ համակարգի գործառույթներն ու հնարավորությունները և լսեցին մտահոգությունների կամ դժվարությունների մասին, որոնք առկա են գործնական կիրառման ընթացքում:
Հայկական բիզնեսի համար GSP+ - ը առաջարկում է արտահանման հնարավորություններ դեպի ԵՄ: GSP+ - ը տրամադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան ԵՄ 6200 ապրանքատեսակի համար:

2016-ին Հայաստանից ԵՄ ապրանքների 94%-ը ներմուծվել է զրոյական մաքսատուրքով:
2016-ին ԵՄ-ն Հայաստանից ներմուծել է 335 մլն եվրո արժողությամբ ապրանքներ, որոնցից 128 մլն եվրոն (մոտ 40%) GSP+-ով: Այսպիսով, Հայաստանը խնայել է 9 մլն եվրո՝ ստանդարտ մաքսատուրքերի համեմատ։

2016-ին Հայաստանից ԵՄ ներմուծված ապրանքների 36.5% -ը օգտվել է GSP+-ի զրոյական սակագնային հնարավորություններից, տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:

Ծանոթացեք ԵՄ արտահանման տեղեկատվական ծառայությանը այստեղ՝ http://bit.ly/1UrNdzM, ռուսերեն լեզվով այստեղ՝ http://bit.ly/1BVmSjz, և ստացեք մանրամասն տեղեկատվություն ԵՄ ներմուծման պայմանների և վիճակագրության, մաքսատուրքերի, կանոնների և ծագման ապացույցների վերաբերյալ։

դիտվել է 963 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը