Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Curiosity-ն Մարսի վրա առեղծվածային շրջան է ֆիքսել

Ամերիկյան ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը, որն իր առաքելությունն է իրականացնում «Կարմիր մոլորակի» վրա, ֆիքսել է առեղծվածային քարե շրջան ցուցադրող ուշագրավ կադր:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, համացանցի օգտատերերից ոմանք եզրակացրել են, որ շրջանը կառուցվել է այլմոլորակայինների կողմից, կամ էլ՝ որ այն ավելի մեծ, հողի տակ թաղված կառույցի մի մասն է:

«Չգիտեմ, թե սա ինչ ծագում ունի, սակայն ակնհայտ է, որ այն կատարյալ շրջան է ու նման չէ Մարսի կամ Լուսնի վրա հանդիպող խառնարաններին: Այնպիսի տպավորություն է, որ քարերը հատուկ են այսպես դասավորել: Չի բացառվում, որ սա ինչ-որ փլատակ է»,-գրել է օգտատերերից մեկը:

Հավելենք, որ իրենից շարժական լաբորատորիա ներկայացնող Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին: Դրա նպատակն է հեռավոր մոլորակի վրա կյանքի գոյության նշաններ գտնելը: Այն կշռում է մոտ 900 կգ ու համալրված է 17 տեսախցիկով, տարբեր գործիքներով:

դիտվել է 5853 անգամ

Այս թեմայով

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի