Երևան
23 / Օգոստոս / 2017

Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը. տնտեսագետ

«168 ժամ»-ը գրում է. 

«Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանն ունի 4 հստակ տնտեսագիտական և 1 անուղղակի ազդեցության մրցակցային առավելություններ:

«Առաջինը ջուրն է, որովհետև մենք ունենք բավականաչափ որակյալ ջրի պաշարներ, իսկ գաղտնիք չէ, որ 21- րդ դարը, բացի նրանից, որ էլեկտրոնային դարաշրջան է, նաև շատ լուրջ կարևորվելու է ջրային ռեսուրսների առկայությունը: Սա մեր մրցակցային առավելությունն է, որը շատ վատ ենք օգտագործում: Մյուս մրցակցային առավելությունը, իհարկե, Սփյուռքն է, երրորդը՝ այլընտրանքային էներգիան է, հատկապես՝ արևային էներգիան, որովհետև Հայաստանն այն երկրներից է, որտեղ կա շուրջ 300 արևային օր:

Մյուսը ձեռնարկողական ունակությունն է: Դրա վկայությունն են բազմաթիվ գործարար հաջողություններ գրանցած հայերը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա: «Վերջինը, որն անուղղակի ու, ցավոք, բավական արագ մաշվող ակտիվ է Հենրիխ Մխիթարյանն է: Կառավարության ծրագրում զբոսաշրջությանը մեծ տեղ է հատկացված, խոսվում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման մասին, բայց վստահաբար, Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը կամ մի գրառումը, մի արձագանքը Հայաստանի վերաբերյալ, Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը, որոնք իրականացնում ենք տարբեր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3011 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը