Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Չկա այդպիսի օրենք, որ չշրջանցվի, կարևորը մարդու խիղճն է

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):

Պարոն Աղաբաբյան, կառավարության 2017-22 թվականների ծրագիրը հավակնո՞տ է և կարո՞ղ է կյանքի կոչվել։

Կարևորը ծրագիրը չէ, կարևորը ծրագիրն իրագործելն է։

Անցած ութ ամիսները բավարա՞ր չէին արդյունքներ գրանցելու համար։

Ծրագիրը 7-8 ամսում չես կարող անել, գուցե նախապատրաստման փուլ էր և հնարավոր է մի քանի ամիս հետո ասեն՝ այս արտադրական պրոցեսը արտահանման մեջ բավական լուրջ նվաճումներ ունի, նոր արտադրություն են ստեղծում, նոր քայլեր են անում։ Տարեվերջին արդեն պարզ կլինի։ Պետք է ապրենք, որ տեսնենք այս ծրագիրը որքանով է իրատեսական, որքանով է կյանքի կոչվում։ Եվ հիմա կանխագուշակել, որ վատն է, էդպես չի լինի։ Այդպիսի ծրագիր չկա, որ չկատարվի, պարզապես կատարողները պետք է ուժեղ լինեն, որ կատարեն, որ արդյունավետությունը երևա։ Դրա համար մի փոքր պետք է համբերատար լինենք։ Մեր քաղաքացին պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի արտահանում անելու, արտառոց բան չկա, ԵՏՄ-ում թե մեկ այլ տեղ, արտահանում լինի։ Այնպես չէ, որ մենք աշխարհից կտրված ենք, հասացանք, որ շրջափակված ենք հարևանների կողմից, բայց կան ելքեր։

Ըստ Ձեզ՝ ինչու էր ընդդիմությանն այդքան հետաքրքրում՝ ով է լինելու 2018-ին վարչապետ։ Ըստ Ձեզ՝ այսօր օրակարգում նման խնդիր կա՞ դրված։

Ես տեղյակ չեմ դրանից, բայց ես մեկ բան գիտեմ, որ պետք է մարդուն գնահատեն իր արդյունքներով։ Դեռ աշխատանքը ընթացքի մեջ է, մարդը դեռ չաշխատած, հիմա նորից ուզում են վարչապետ փոխել։ Սա մեր հայերի իրար պաշտոն խլելու ձև է։ Չեն թողնում մարդն աշխատի։

Հնարավո՞ր է՝ Կարեն Կարապետյանը գնա Հովիկ Աբրահամյանի ճանապարհով, ինչ-որ պահից կուսակցությունից դուրս գա և դառնա ընդդիմադիր։

Ես ինչպես կարող եմ դա ասել, բայց դժվար թե։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հիմա ընդդիմադի՞ր է։ Ես չեմ լսել, որ որ Հովիկ Աբրահամյանն ընդդիմադիր լինի։
Որդին պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքով, որը ասում է, որ ընդդիմադիր է:
Ընդդիմադիր ֆրակցիա հասակացությունը... նույն ընդդիմադիր ուժերից որքան մարդ բացահայտվեց, որ քվեարկել է հօգուտ ծրագրի։ Այդպես չենք կարող ասել, նաև պետք է փաստերով ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Եթե ընդդիմության դաշտում ծրագիրն իրեն դուր է եկել և ինքը ընդունում է այդ ծրագիրը, բա ինքը պետք է կողմ սեղմի։ Ի՞նչ է, որ իրենց ֆրակցիան դեմ է, ինքը պետք է դեմ գնա՞։ Ես դրա քաշվածն եմ էլի։

Ի՞նչ նկատի ունեք՝ «ես դրա քաշվածն եմ» ասելով։

Ես ԱԺ ինչու չէի գնում։ Որովհետև ֆրակցիան որոշում էր կայացնում, ասենք քո մեկ ձայնն ի՞նչ էր, քո հարցի մոտեցումները հաշվի չէին առնվում։

Այսինքն՝ Բաղրամյան 26-ում ինչպես որոշվեր, այդպես էիք քվերակո՞ւմ։

Մենք ֆրակցիայի նիստերին հարցերը քննարկում ենք, հարցեր առաջ են քաշում ամենքը, և քվեարկվում է, և եթե անցավ Ա-ի բ կետը, ուրեմն ֆրակցիան էդպես պետք է քվեարկի։ Ես դրա համար չէի գնում պառլամենտ։

Ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը երկարաժամկե՞տ վարչապետ է։

Նորից եմ կրկնում, մենք պետք է համբերատար սպասենք, որ մարդն աշխատի։ Դեռ մեկ տարի չի լրացել, արդյունքը՝ տարեվերջին։ Երեխան ինն ամսականում է չէ՞ ծնվում։

2018-ին վարչապետ չի՞ դառնա Սերժ Սարգսյանը։

Դա ինքը գիտի։ Երկրի ղեկավարն ինքն է, ինքը գիտի ինչ անի։ Բոլոր դեպքերում վստահություն է պետք։

Կողմ կլինե՞ք, եթե նա վարչապետ դառնա։

Նա մեր կուսակցության ղեկավարն է, ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ կողմ չեմ լինի։ Պարզ չէ՞, որ պետք է կողմ լինեմ։

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությանն ինչո՞ւ իշխանությունն այդպես բուռն արձագանքեց։

Ճիշտն ասած չեմ կարդացել, բայց բոլոր դեպքերում նա ասել է այն, ինչ տեսել է, զգացել է։ Իմ կարծիքով կարելի էր աջակցել, ոչ թե քննադատել, կարելի էր ասել այս հարցը քննադատելի է, բայց բավական հարցեր կան, որ ժամանակին քննադատել էին, հիմա այդպես չէր, այսինքն՝ կարուսել չկար, նախկինում կարուսել էին անում, հիմա նման բան չկար, իսկ դա լուրջ առաջընթաց քայլ է։

Հիմա էլ ընտրակեղծարարության այլ մեքենա է գործում։

Հիմա մեքենաները ... չկա այդպիսի օրենք, որ չշրջանցվի, կարևորը մարդու խիղճն է, կշրջանցի՞, թե ոչ։ Հասարակ օրինակ բերեմ՝ ջրի շշի ժամանակավոր ներմուծում չկա, բայց մուրաբաների բանկաների ժամանակավոր ներմուծում կա։ Ինչպե՞ս հասկանանք։ Եվ այդպես շատ բան կա, և պետք է այդ ամենը հարթել։ Ինչպե՞ս է ջրի շիշը բերում են 56 դրամով, այստեղ մենք 96 դրամով ենք առնում։ Սա ինչպես հասկանանք։ Նման բաներ շատ կան, կրկնում եմ, տնտեսությանը վերաբերող օրենքների մեջ բավական լուրջ փոփոխություններ նոր վարչապետի գալուց հետո եղել են։ Այնպես չէ, որ չեն եղել։ Այսօր մենք չպետք է մտածենք, թե ինչպես անենք ներմուծենք, ավելի լավ է մեր տեղական արտադրանքին զարկ տանք։ Բայց տեղական արտադրանքը մոնոպոլիա է, գինը բարձր է դրսի շուկայից, բնականաբար, մոնոպոլիստ են դարձել։ Բանականաբար մարդը դրսից պետք է ապրանք բերի, ապակե տարաներ, կարդոնե արկղեր բերի, քանի որ այստեղ թանկ է։ Տնտեսության բալանսի բերելը հենց դրանում է, որ դրսից եկած մուտքերը չենք կարողանում արտադրել, կամ արտադրում ենք, բայց ինչի է թանկ։ Հարկավոր է այս ամենը կարգավորել, որ մարդը գա այստեղ ներդրումներ անի։ Դեվիդենտներից պետք է հարկ վերցնեն, բայց դեվիդենտը արդեն հարկված եկամուտ է, մի եկամուտից ինչպես կարելի է երկու անգամ հարկել։ Այդ ո՞ր դրսի արտադրող կգա այստեղ այդ օրենքից հետո։ 2018-ից դա ուժի մեջ է լինելու։

դիտվել է 2095 անգամ

Այս թեմայով

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի